2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ը ներառյալ, Վրաստանում 15 164 շենքերի և շինությունների վրա գրանցվել է Ռուսաստանի 12 335 քաղաքացու սեփականության իրավունք։ Այստեղից 13 262-ը բնակարաններ են, որոնց վրա գրանցված է ՌԴ 11 722 քաղաքացու սեփականության իրավունք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Արդարադատության նախարարության կողմից «Ինտերպրեսնյուս» գործակալությանը տրամադրված հանրային տեղեկատվության համաձայն՝ մոտ ութ ամսում ՌԴ 10 975 քաղաքացիների կողմից գրանցվել է 13 850 հողամաս (ինչպես շինություններով, այնպես էլ առանց շինության)։
Նույն ժամանակահատվածում 4 390 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է գրանցել Ռուսաստանի Դաշնության 3 771 քաղաքացի։ Բացի այդ, Ռուսաստանի 73 քաղաքացիներ գրանցել են 93 կոմերցիոն տարածքների սեփականություն։
Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար Վրաստան են մուտք գործել Ուկրաինա ռուսական ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո։ Նրանց թիվն ավելացավ հատկապես անցած տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսպես կոչեց մասնակի մոբիլիզացիա հայտարարեց՝ 300 000 մարդ զորակոչելով բանակ: Լարսի սահմանային անցակետում ՌԴ քաղաքացիների մի քանի կիլոմետրանոց հերթեր էին գոյացել։
Վրաստանը մոբիլիզացիայից փախած ռուսների հիմնական ուղղություններից է, քանի որ նրանք կարող են մեր երկիր մուտք գործել առանց վիզայի և մնալ մեկ տարի։
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը, հիմնվելով Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալների վրա, ասել է, որ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ անցյալ տարվա փետրվարի 24-ից Վրաստան է մուտք գործել 1 միլիոն 268 հազար ռուս, որից մոտ 116 հազարը մնացել է Վրաստանի տարածքում։ Սա այն դեպքում, երբ տասնմեկ ամսում ընդհանուր առմամբ 182 000 ուկրաինացի է մուտք գործել Վրաստան, և միայն 25 000-ն է մնացել երկրում։ Դեսպանի պաշտոնակատարը Վրաստանում ուկրաինացի փախստականների երկարատև մնալուն խոչընդոտող գործոններ է համարում Վրաստանում «Ռուսաստանի քաղաքացիների անոմալ մեծ թիվը», ինչպես նաև դրա հետևանքով առաջացած բնակարանների վարձակալության, սննդի և ամենօրյա սպառման ապրանքների գների կտրուկ աճը։ «Թբիլիսիում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության արժեքը սկսվում է 600 դոլարից և զգալիորեն աճել է աշնանը՝ Ռուսաստանի Դաշնությունում «մասնակի մոբիլիզացիա» հայտարարելուց հետո»,- ասել է Կասյանովը։
2022 թվականի դեկտեմբերին դրամական փոխանցումների տեսքով Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 535,3 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղից 317,3 մլն ԱՄՆ դոլարը ստացվել է Ռուսաստանից։ 2019 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից փոխանցված գումարի չափը կազմում է ընդամենը 43,82 մլն դոլար, 2020 թվականի դեկտեմբերին՝ 40,71 մլն դոլար, 2021 թվականի դեկտեմբերին՝ 39,7 մլն դոլար։
