«Այս օրը ավելի շատ ձեր օրն է, քանի որ չնայած պատերազմին, օկուպացիային և այլ ճնշումներին, վրաց ժողովուրդն իր խոսքն ասել է, ընտրել է իր ուղին և չի երկմտել այս ճանապարհին։ Որովհետև մենք գիտենք, որ դա մեր մշակույթի, ինքնության, անվտանգության, խաղաղության և տարածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհն է։ Մյուս ճանապարհը տանում է դեպի ստրկություն և մեր ինքնության կորստին, և դա չի օգնում վրաց ժողովրդին»,- այսպես է դիմել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բնակչությանը և շնորհավորել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ դրական հանձնարարական տալու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Շնորհավորում եմ ձեզ այստեղ՝ Վրաստանում, և սահմաններից դուրս գտնվողներին, ովքեր այնտեղից եք մեզ հետևում։ Շնորհավորում եմ օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին, քանի որ մի բան հաստատ գիտեմ՝ մեր եվրոպական ապագան նաև ձեր ապագան է։ Շնորհավորում եմ, քանի որ այս օրը պատկանում է ձեզ: Այս օրը Վրաստանի ձեռքբերումն է։ Այսօր ես իսկապես երջանիկ եմ։ Այսօր բոլորս միասին ուրախանում ենք։ Այս օրը պատկանում է մեր նախնիներին, ովքեր պայքարեցին և իրենց կյանքը զոհեցին հանուն այս երկրի անկախության, ազատության և ժողովրդավարության առաջխաղացման։
Այս օրը անպայման Իլիայինն է, որովհետև այսօր նրա ծննդյան օրն է, բայց այս օրը նաև Ակակիինն է, Նիկոյին, Վաժային, Սուլխան-Սաբային, Էրեկլեինը և անհնար է բոլորին թվարկել, քանի որ այս օրը մեր բոլորինն է, ովքեր դարեր շարունակ տարբեր ձևերով կիսել են այս մեծագույն ձգտումը, որ Վրաստանը դառնա այն եվրոպական քաղաքակիրթ ընտանիքի անդամը, որը կոչվում է Եվրոպա, եվրոպական քաղաքակրթություն, եվրոպական մշակույթ՝ հիմնված մեր մշակույթի և մեր ինքնության վրա։
Այս օրը պատկանում է նաև Զվիադին և Մերաբին։ Այս օրը պատկանում է նաև Զուրա Ժվանիային և այս երկրի բոլոր ղեկավարներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս մեծ գործում, բայց ամենից շատ այս օրը ձեր օրն է։
Այս օրը նաև նրանց օրն է, ովքեր ծառայում էին այս երկրին, սակայն այսօր չկարողացան ներկա գտնվել։ Սա բոլոր նրանց օրն է, ովքեր զոհվել են այս երկրի անարդար և ողբերգական օկուպացիայի ժամանակ, քանի որ մեր անցյալն ու ապագան հիմնված են այս երկրի անմնացորդ սիրո վրա:
Սա մեր պատասխանն է Ռուսաստանին, օկուպացիային, նրա բոլոր անարժեքություններին, և դա հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարել են դրա դեմ, դիմակայել են դրան և իրականում այսօր այստեղ են՝ մեզ հետ: Որովհետև նրանք այս օրվա համար էին պայքարում»,- դիմել է նախագահը հավաքված քաղաքացիներին։
Օրբելիանի պալատի դիմաց տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև օտարերկրյա դիվանագետներ և վրացի քաղաքական գործիչներ։
Նախագահի նախաձեռնությամբ մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։
Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ զրուցել է Ուկրաինայի և Մոլդովայի նախագահների հետ և շնորհավորել նրանց շատ կարևոր օրվա կապակցությամբ։ Եվրահանձնաժողովը Ուկրաինային և Մոլդովային առաջարկել է սկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։
Վրաստանի նախագահը սկսել է «Մեր ձայնը Եվրոպային» արշավը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհրաժեշտ է ձայնը հասցնել եվրոպացի առաջնորդներին՝ նախքան դեկտեմբերին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։ Խնդրագիրը կարելի է ստորագրել Օրբելիանի պալատում և առցանց։
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, դիմում ենք ձեզ՝ եվրոպացի առաջնորդներին, նախքան դեկտեմբերի պատմական որոշումը։ Մենք ուզում ենք ձեզ փոխանցել մեր՝ ժողովրդի հավաքական ձայնը, և ձեզ ցույց տալ մեր հավաքական ոգին։
Դիմում ենք ձեզ՝ մեր երկրին շնորհել թեկնածուի կարգավիճակ՝ համաձայն Վրաստանի և նրա ժողովրդի երկարաժամկետ նպատակասլաց ձգտման և անսասան կամքի։ Վրաստանի ժողովրդի արտահայտած կամքը չկարողացավ սասանել ամենաբարդ մարտահրավերներից ոչ մեկը՝ ոչ պատերազմը, ոչ օկուպացիան։ Մեզ վաղուց միավորել են մեր անցյալն ու ընդհանուր արժեքները։ Հետևաբար, մեր ապագան ձեզ հետ է՝ Եվրոպայում, որը այլընտրանք չունի։
Վրաստանի Սահմանադրության մեջ գրված պայմանի համաձայն՝ մենք ջանք չենք խնայի և չենք նսեմացնի մեր նպատակը՝ չնայած մեր տարբեր քաղաքական աշխարհայացքներին, միասնության ուժով ստորագրում ենք այս խնդրագիրը և պահանջում թեկնածուի կարգավիճակ»,- ասվում է դիմումի մեջ։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ որոշ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Կարգավիճակի տրամադրման որոշումը պետք է ընդունվի դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում։