Սագարեջոյում ձերբակալվել է 14-ամյա աղջկա դիտավորյալ սպանության մեջ մեղադրվողը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ոստիկանությունը Սագարեջոյում ձերբակալել է 27-ամյա տղամարդու, ով մեղադրվում է 14-ամյա աղջկա՝ Այթաջ Շ-ի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ։ Մեղադրյալը երեք օր հետախուզման մեջ էր։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ՆԳ նախարարության տեղեկության համաձայն, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում մահացու վիրավորում է հասցրել 2009 թվականին ծնված Այթաջ Շ.-ին։ Ոստիկանները որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ հրազենը։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ, 143-րդ և 236-րդ հոդվածների համաձայն, որոնք նշանակում են անչափահասին ապօրինի ազատությունից զրկել, ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն և ապօրինի հրազեն կրել։

Լամբալո գյուղում հոկտեմբերի 6-ին չգրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսնու կողմից 14-ամյա աղջիկ էր սպանվել։ Այթաջ Շ-ն եղել է Դմանիսիի շրջանի գյուղերից։ Սագարեջոյի Լամբալո գյուղում բնակվող մի տղամարդ մոտ երկու ամիս առաջ ամուսնացել է նրա հետ։ «Վրաստանի լուրերին» մի շարք անձինք հաստատել են, որ աղջկան առևանգել են, սակայն աղջկա ծնողներն ու հարազատները ոստիկանություն բողոք չեն ներկայացրել։ Աղջիկը Դմանիսիի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի էր։ Դպրոցը համապատասխան ծառայություններին չի տեղեկացրել, որ աղջիկը դպրոց չի հաճախում սեպտեմբերից՝ ուսումնական տարին սկսվելուց հետո։

«Աղջկաս առևանգել են, դա ընտանիքի համաձայնությամբ չի եղել։ Ես ուզում էի գնալ այնտեղ, բայց տղան ինձ ասաց, որ եթե գաս այստեղ, ես քեզ կսպանեմ։ Իսկ հիմա տեսնում եք, թե ինչ դժբախտություն եղավ։ Նա սպանեց երեխայիս, քանի որ նա ուզում էր հեռանալ։ Աղջիկս գնացել էր դաշտ անասուններին բերելու, իսկ այս տղան այնտեղ թաքնված է եղել։ Աղջիկս փորձել է փախչել, սակայն նա բռնել է նրան ու ոտքով հարվածել։ Հետո նրան կապել է ծառից ու այդպես ծեծել։ Ծեծելուց հետո տարել է տուն, աղջիկն ասել է՝ ես 14 տարեկան եմ, ես քեզ չեմ սիրում, հանգիստ թող ինձ, թե չէ կզանգեմ 112։ Նա հանել է ատրճանակը և սպանել նրան։ Պահանջում եմ, որ մարդասպանը դատապարտվի ցմահ ազատազրկման»,- լրագրողներին ասել է սպանվածի մայրը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությունը հետաքննում է Այթաջ Շ.-ի նկատմամբ հնարավոր հարկադիր ամուսնության փաստը:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։