Ամերիկացի սենատորներ Ջին Շահինը և Ջիմ Ռիշը պահանջում են, որ Միացյալ Նահանգները երկարաժամկետ դիտորդական առաքելություն ստեղծի 2024 թվականին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների համար։ «Ամերիկայի Ձայնը» ձեռք է բերել նամակի պատճենը, որը սենատորներն ուղարկել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ըստ «Ամերիկայի Ձայնի»՝ Սենատի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջին Շահինը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենաբարձրաստիճան հանրապետական Ջիմ Ռիշն ասում են, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը դիտարկելու է 2024 թվականի ընտրությունները՝ ժողովրդավարության համար այս վճռորոշ պահին Վրաստանին և վրաց ժողովրդին աջակցելու համար։
Երկու սենատորներն էլ Վրաստանում 2012 թվականի ընտրություններին մասնակցել են որպես դիտորդ։ Նրանց խոսքով, «այս այցից հետո, ցավոք, մենք ականատես եղանք Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների էրոզիայի և աճող նշաններ ենք տեսնում, որ Վրաստանի առաջընթացը դեպի ժողովրդավարություն կանգ է առել»:
«Վրաստանը գտնվում է խաչմերուկում, և վրացական ժողովրդավարության հաջողությունը բխում է մեր ազգային շահերից։ Կոնգրեսում երկկուսակցական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու անդամակցությանը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին մնում է ուժեղ, սակայն կառավարության վերջին անհաջողությունները ստիպում են մեզ կոչ անել վարչակազմին քայլեր ձեռնարկել Վրաստանում ժողովրդավարության և կառավարման վիճակի վերաբերյալ», - գրել են սենատորները:
Սենատորները կարծում են, որ այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովը նախընտրեց չտրամադրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ, երբ համարեց, որ Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են այդ կարգավիճակին, վկայում է Վրաստանում ժողովրդավարության հետընթացի միտումի մասին։
Ինչպես գրում է «Ամերիկայի Ձայնը», նամակում Շահինը և Ռիշը խոսում են Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի համար սահմանված 12 հանձնարարականների մասին, որոնց թվում են ընտրական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումները: Նրանց կարծիքով, Վրաստանի խորհրդարանում վերջերս գրանցված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը փորձ էր թուլացնել քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները, ինչը Վրաստանին ավելի կհեռացներ թեկնածուի կարգավիճակից։
«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի խորհրդարանը ճիշտ որոշում է կայացրել՝ ետ կանչելով առաջարկվող օրենսդրությունը, մենք մտահոգված ենք, որ այս օրինագծի ներկայացումը և այն արագացված ընդունելու փորձը (խորհրդարանի կողմից) մտահոգիչ նշան է հայտարարված եվրատլանտյան ճանապարհից շեղվելու համար»,- նշել են սենատորները։
Սենատորները կոչ են անում Պետդեպարտամենտին և USAID-ին անհապաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ստեղծել Վրաստանում՝ ելնելով Վրաստանի դեմոկրատական հետընթացից և այն փաստից, որ օրինական ընտրական գործընթացի անցկացումը պահանջում է երկարամսյա նախապատրաստություն: Նրանք նաև կոչ են անում վարչակազմին եվրոպացի դաշնակիցների հետ միասին առաջնահերթություն տալ բարձր մակարդակի այցերին Վրաստան։
Սենատորները վարչակազմին խնդրում են համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել, որպեսզի 2024 թվականին Վրաստանում կայանալիք ընտրություններն արտացոլեն վրաց ժողովրդի կամքը և բավարարեն նրա ցանկությունները։ Այս ջանքերի համար նրանք խնդրում են «սերտ խորհրդակցություն» իրականացնել Միջազգային զարգացման գործակալության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ:
Այս թեմայով՝
Վրաստանի կառավարությունն ավելի ու ավելի է գնում դեպի ավտոկրատիա. սենատոր Շահին