«Մեզ հաճախ են հիշեցնում, որ եվրաինտեգրումն ու եվրոպական ապագան գրված է Սահմանադրության մեջ։ Իհարկե, սա գրել ենք մենք և մեր թիմի որոշմամբ է կազմվել այս գրությունը, բայց չպետք է մոռանալ, որ մենք առաջին հերթին գրել ենք երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնման մասին։ Սա է կարևոր, հետո մնացածը»,- ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Անկախության օրվա տոնակատարությունից ԵՄ դրոշը հանելուն հաջորդած քաղաքացիների և ընդդիմության քննադատությունը Կալաձեն որակել է «հերթական շահարկում և սովորական կեղտ»։
«Մայիսի 26-ը Վրաստանի Անկախության օրն է, և ակնհայտ է, որ պետք է լինի վրացական դրոշ։ Նաև ամեն Անկախության տոնին ունեինք համապատասխան կարգախոս և համապատասխան բովանդակային քարոզարշավ էր ընթանում։ Օրինակ՝ դրանցից մեկը քարոզարշավն էր, երբ հիմնական թեման Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորն» էր։ Այն ժամանակ խորհրդարանի շենքի վրա ընդհանրապես փակցված չէր Վրաստանի դրոշը, և ներկայացվեցին հատվածներ այս բանաստեղծությունից։ Անցյալ տարի արշավի հիմնական թեման Եվրոպան էր, իսկ զարդարանքները տեղին էին, այդ թվում՝ ԵՄ դրոշները։ Շահարկումների կարիք չկա։ Ես չգիտեմ, թե ինչի համար է այս կեղտը։ Գուցե ինչ-որ մեկը փորձել է ստիպել հասարակությանը հավատալ կամ օգտագործել այս ամենը «Վրացական երազանքի» դեմ։ Մարդիկ ամեն ինչ հասկանում են»,- ասել է Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը հավելել է, որ «Վրացական երազանքը» կոնկրետ քայլեր է ձեռնարկում եվրաինտեգրման ուղղությամբ և կատարում է Եվրամիության կողմից սահմանված 12 հանձնարարականները, «իսկ ընդդիմությունը խոչընդոտելուց բացի ոչինչ չի անում»։
Այս տարի Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ կառավարությունը խորհրդարանի շենքի ճակատը չի զարդարել ԵՄ դրոշով։ Մունիցիպալիտետի տոնական զարդարանքներում նույնպես չեն ներառվել Եվրամիության խորհրդանիշները։ Ինչպես պարզաբանում են կառավարության աշխատակազմում, այս տարվա թեման տարբերվում է նախորդ տարվանից, ուստի ընտրվել է «ազգային սիմվոլիզմը»։
Ռուսամետ «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո» կուսակցությունը ողջունել է ԵՄ դրոշների հեռացումը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը քննադատել է կառավարության որոշումը։ Նրանք կարծում են, որ այս տարի, երբ Վրաստանը սպասում է ԵՄ-ի պատասխանին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ցուցադրված խորհրդանիշներից ԵՄ դրոշը հանելը դեմ է Վրաստանի քաղաքացիների հայտարարված կամքին և Սահմանադրությանը։ Խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները նամակով դիմել են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և պահանջել վերադարձնել ԵՄ դրոշը օրենսդիր մարմնի շենքի ճակատին՝ Վրաստանի դրոշի կողքին։