«ԱՄՆ դեսպանությունը չի կարող նշել ո՛չ անձամբ իմ, ո՛չ էլ «Վրացական երազանքի» որևէ այլ առաջնորդի հայտարարությունը, որտեղ մենք մեղադրում ենք ԱՄՆ-ին կամ Եվրամիությանը ֆինանսական շանտաժի մեջ»,- ասում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որով նա արձագանքում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության այսօրվա հայտարարությանը։ Իվանիշվիլիի խոսքով՝ իր դեմ ֆինանսական շանտաժի ետևում կանգնած է «գլոբալ պատերազմի կուսակցությունը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
«Երբ խոսում էինք բանկային հաշիվների կողոպուտի և ֆինանսական շանտաժի մասին, մենք միշտ նշում էինք, որ այդ շանտաժի ետևում կանգնած են ոչ թե ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը, այլ այն ուժերը, որոնց մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն։ Մենք ԱՄՆ-ին կամ Եվրամիությանը չմեղադրեցինք ֆինանսական շանտաժի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ Credit Suisse-ն օգտագործեց Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը որպես գումարը չփոխանցելու հերթական պատրվակ։ Ավելին, մենք մեկ անգամ չէ, որ պարզաբանել ենք, որ գլոբալ պատերազմի կուսակցություն ասելով նկատի չունենք ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրամիությունը, սակայն միևնույն ժամանակ նշել ենք, որ գլոբալ պատերազմի կուսակցությունը սկզբունքային ազդեցություն ունի բյուրոկրատների վրա ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրամիությունում։
Սա է հիմնական պատճառը, որ մինչև ֆինանսական շանտաժի ավարտը ես հրաժարվում եմ հանդիպել ամերիկացի քաղաքական գործիչների և բյուրոկրատների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ գլոբալ պատերազմի կուսակցության ազդեցության հավանականությունը շատ մեծ է»,- ասում է Բիձինա Իվանիշվիլին։
Բացի այդ, ըստ Իվանիշվիլիի, իր փաստաբանները բազմիցս մանրամասն տեղեկություններ են հայտնել Ուկրաինայում սկսված պատերազմից հետո իր նկատմամբ կիրառված ֆինանսական սահմանափակումների մասին։
Հենց գլոբալ պատերազմի կուսկացությունն է այն ուժը, որը փորձում է ծածկել ԱՄՆ-ին և Եվրամիությանը` գործելով Վրաստանի ազգային շահերի դեմ և իրադարձությունները ներկայացնելով այնպես, թե իբր Վրաստանը կոնֆլիկտ ունի ոչ թե իր, այլ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ»,- ասում է Իվանիշվիլին։
Իշխող կուսակցության ղեկավարը հավելում է, որ «այս ֆոնին «Վրացական երազանքն» այն քաղաքական ուժն է, որն ամեն ինչ անում է վրացական հասարակության աչքում ԱՄՆ-ի և Եվրամիության հեղինակությունը չվնասելու և իրադարձություններին իրենց անունը տալու համար»։
«Եթե վրաց հասարակությունը հավատա, որ Վրաստանում ժողովրդի կամքին հակառակ իշխանությունը փոխել և հավաքական «Ազգային շարժմանը» իշխանության վերադարձնել ցանկանում է ոչ թե գլոբալ պատերազմի կուսակցությանը, այլ ԱՄՆ-ը և ԵՄ-ը, ապա սա անուղղելի վնաս կհասցնի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի իմիջին։
[...] Նաև վրաց հասարակությունը կարող է մտածել, որ 2022 թվականին արմատական ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կոչ էին անում մեզ երկրորդ ճակատ բացել ոչ թե գլոբալ պատերազմի կուսակցության, այլ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցուցումներով։
Նմանապես, վրաց հասարակությունը կարող է նաև մտածել, որ 2020-22 թվականներին ոչ թե գլոբալ պատերազմի կուսակցությունը, այլ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձեցին երկու անգամ խաթարել երկիրը։
Մենք չենք ուզում թույլ տալ, որ հասարակական կարծիքը զարգանա այս ուղղությամբ և ամեն ինչ անելու ենք դրա դեմ։ Սակայն այս հարցում մեզ անհրաժեշտ կլինի ամերիկյան կողմի օգնությունը։ Եվ դրա համար ամենակարևորը վրացիներին պատմելն է ոչ թե «այլ պատմություն», այլ իրական պատմություն», - ասվում է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են Բերմուդների և Սինգապուրի դատարանների ձեռքում, այլ ոչ թե ամերիկյան դատարանների, սակայն նա Վրաստանի ժողովրդին իրականությունը ներկայացնում է այլ կերպ. «Ինչո՞ւ է նա վրացիներին այլ պատմություն պատմում»,- կարդում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված պաստառի վրա, որտեղ քարտեզի վրա նշված են Սինգապուրն ու Բերմուդները։
Այս թեմայով՝
«Գողի գլխին գլխարկն այրվում է»․ Ծիլոսանին՝ ԱՄՆ դեսպանության հայտարարության մասին