Սի Ցզինպինը իսկապես օրինակելի և ոգեշնչող առաջնորդ է․ Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Առանց չափազանցության կասեմ, որ նախագահ Սի Ցզինպինը իսկապես օրինակելի առաջնորդ է։ Նա հեռատես, իմաստուն մարդ է, ով մեծ գործեր է արել իր մեծ ազգի համար: Նա շատ հավակնոտ ծրագրեր ու բարեփոխումներ է իրականացնում ձեր երկրի և ազգի համար։ Կարծում եմ, որ նա ոգեշնչող առաջնորդ է»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իրակլի Ղարիբաշվիլին կառավարական պատվիրակության հետ հուլիսի վերջին եղել է Չինաստանում և Չենդու քաղաքում հանդիպել է նախագահ Սի Ցզինպինի հետ։ CCTV-ին տված հարցազրույցում Ղարիբաշվիլին նշել է, որ շատ շահագրգռված է Չինաստանի կառավարության և նախագահ Սի Ցզինպինի հետ երկկողմ կապերի, հարաբերությունների, բարեկամության և վստահության ամրապնդմամբ։

«Ես պետք է անկեղծորեն ասեմ ձեզ, որ մենք լիովին աջակցում ենք նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնություններին, և ես ձեզ կասեմ, թե ինչու։ Նրա բոլոր նախաձեռնություններն ուղղված են խաղաղությանը, առաջընթացին, արդիականացմանը, բարգավաճմանը և զարգացմանը։

Ես կարծում եմ, որ սա հիանալի է: Սա այն է, ինչ պետք է աշխարհին այսօր։ Այսօր աշխարհին պետք է խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Ես խոսում եմ բոլոր ազգերի մասին, դա պետք է ամբողջ մոլորակին: Նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությունները իսկապես ակնառու են: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունները ոգեշնչման աղբյուր կլինեն շատ ազգերի ու երկրների համար»,- ասել է Ղարիբաշվիլին հարցազրույցում, որի թարգմանությունը հեռարձակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Վրաստանի վարչապետը Չինաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը գնահատել է որպես շատ կարևոր և պատմական որոշում։

Սի Ցզինպինը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդն է, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ղեկավարում է 2013 թվականից։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում գրում է, որ վերջին տարիներին Չինաստանի ավտորիտար ռեժիմը դառնում է ավելի ու ավելի ռեպրեսիվ։ Չինաստանի իշխող կոմունիստական ​​կուսակցությունը խստացնում է իր վերահսկողությունը կյանքի և կառավարման բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ պետական ​​բյուրոկրատիայի, լրատվամիջոցների, առցանց խոսքի ազատության, կրոնական պրակտիկայի, համալսարանների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ասոցիացիաների: Զեկույցի համաձայն՝ նախագահ Սի Ցզինպինն իր իշխանությունն այնպիսի աստիճանի է ամրապնդել, որը Չինաստանում վերջին տասնամյակների ընթացքում չեն տեսել:

Freedom House-ը նշում է, որ Չինաստանի քաղաքացիական հասարակությունը հիմնականում ավերվել է քաղաքական այլախոհության, անկախ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների դեմ տարիներ շարունակ տևող պայքարի արդյունքում:

Չինաստանն ունի աշխարհի ամենասահմանափակ մեդիա միջավայրերից մեկը: Հազարավոր կայքեր արգելափակված են, այդ թվում՝ New York Times-ը և BBC-ին, ինչպես նաև YouTube, Twitter և Facebook սոցիալական ցանցերը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին Չինաստանում ձերբակալվել է 43 լրագրող։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):