Գորիի, Կասպիի, Քարելիի և Խաշուրիի մունիցիպալիտետներում պետական լիազոր Միխեիլ Շակուլաշվիլին լքում է պաշտոնը։ Ինչպես ինքն է ասում՝ ցանկանում է իր աշխատանքը շարունակել մասնավոր հատվածում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Նահանգապետը հերքում է, որ հրաժարականի որոշում է կայացրել վարչապետի փոփոխության պատճառով։
«Հոգնել եմ։ Ես արդեն 26 տարի է պետական ծառայող եմ և ցանկանում եմ տեղափոխվել մասնավոր հատված և շարունակել աշխատել այնտեղ՝ ինձ համար։ Դա իմ նախաձեռնությունն էր։ Միգուցե արժանավորին կընտրեն ու կնշանակեն»,- «Մթավարի արխի»-ին տված հարցազրույցում ասել է Միխեիլ Շակուլաշվիլին ու նշել, որ առաջիկայում հրաժարականի դիմում կգրի։
Միխեիլ Շակուլաշվիլին Գորիի, Կասպիի, Քարելիի և Խաշուրիի մունիցիպալիտետներում պետական լիազոր էր նշանակվել 2022 թվականի օգոստոսին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից։ Մինչ այդ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել գլխավոր դատախազությունում, 2013-2018 թվականներին եղել է Թբիլիսիի դատախազը։
Իրակլի Կոբախիձեի վարչապետ դառնալուց հետո հրաժարական է ներկայացրել կառավարության վարչակազմի շրջանների հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնի Բառնաբիշվիլին։ Հետագայում նա նշանակվել է ֆինանսների փոխնախարար։
Մարտի 1-ին Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո Զուրաբ Ազարաշվիլին լքել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ինչպես պարզաբանել է Կոբախիձեն՝ առողջապահության նախարարի փոփոխությունը չի եղել իր ծրագրի մեջ, սակայն գործընթացում թերություններ է տեսել։
