Օկուպացված Աբխազիայում՝ Սոխումիի Բաբուշարի օդանավակայանի տարածքում, ներդրող ռուսական ընկերությունը սկսել է շարքից դուրս եկած շենքերի ապամոնտաժումը։ Այսպես կոչված Էներգետիկայի և տրանսպորտի նախարար Ջանսուղ Նանբայի խոսքով՝ մոտ ապագայում շինարարական տեխնիկա և բանվորներ կմտնեն տարածք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Դե ֆակտո նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հարցը քննարկվել է փետրվարի 19-ին կայացած աշխատանքային հանդիպմանը։ Այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան Ջանսուղ Նանբային հանձնարարել է ներկայացնել շինարարական աշխատանքների պլանն ու ժամանակացույցը։
2023 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ օդային երթևեկությունը վերականգնելու նպատակով Սոխումիի օդանավակայանը կվերականգնի Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար, ներկայում Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի որդու՝ Ռաշիդ Նուրգալիևի (կրտսեր) ընկերությունը՝ «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն։
Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և ընկերությունը ստորագրել են պետական-մասնավոր համագործակցության պայմանագիր, ըստ որի ներդրողը կվերանորոգի 3 100 մետր երկարությամբ և 45 մետր լայնությամբ թռիչքուղին, որից հետո հնարավոր կլինի «ընդունել ժամանակակից ռուսական և արտասահմանյան ինքնաթիռներ»։ Նախատեսվում է նաև կառուցել նոր մարդատար տերմինալ և վերանորոգել օդանավակայանի պատմական շենքը։
«Օդանավակայանի նոր համալիրի թողունակությունը կկազմի ժամում 1300 ուղևոր»,- ասել են Աբխազիայի այսպես կոչված նախագահի մամուլի գրասենյակից։
«Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին համաձայնագիրը Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսին։ Աբխազական կողմը պարտավորվել է 49 տարի ժամկետով օդանավակայանը հանձնել վերակառուցումն իրականացնող ռուսական ընկերությանը։
«Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն (ООО «Инфраструктурное развитие») ստեղծվել է 2023 թվականի հուլիսի 10-ին և գրանցված է Մոսկվայում։
Բաբուշարի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և փակվել 1993 թվականին Աբխազիայում ընթացող հակամարտության պատճառով։ Օդանավակայանը գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն վավերացված չէ Վրաստանի ավիացիոն մարմնի կողմից և նրան չի հատկացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) տեղանքի քառանիշ կոդ: Ուստի Բաբուշարայում միջազգային թռիչքներ չեն կարող իրականացվել։ ICAO-ն Աբխազիան ճանաչում է որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս։