Սոխումիում հանրահավաք է անցկացվել՝ կապված հունվարի 21-ին գեղարվեստի պատկերասրահում տեղի ունեցած հրդեհի հետ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպես կոչված Պետական թանգարանի հարևանությամբ գտնվող հրապարակում հավաքվածները ծաղիկներ են խոնարհել աբխազ առաջին պրոֆեսիոնալ նկարիչ Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբայի գերեզմանին և իրենց ափսոսանքն են հայտնել կտավների ոչնչացման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Կան գործեր, որոնք պատկանում են մեկ ազգի, կան այնպիսիք, որոնք պատկանում են բազմաթիվ ազգերի։ Ֆրանսիացիներն ուզում էին, որ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեն ֆրանսիացի լիներ, ռուսները՝ ռուս, իսկ վրացիները՝ վրացի։ Բայց նա աբխազ էր և ասում էր. «Ես աբխազ եմ, ես իմ ճակատագիրն ու իմ ողջ ստեղծագործությունը կապում եմ իմ ժողովրդի հետ։ Եթե ես ինքս չկարողանամ դա անել, միևնույն է, գործերս կուղարկեմ հայրենիք»։ Նա այդպես էլ արեց, և մենք չկարողացանք փրկել դրանք»,- ասել է բանաստեղծ Դիմիտրի Գաբելիան։
«Աբխազիայի ազգային արվեստի պատկերասրահի» տնօրեն Սուրամ Սականիան ներողություն է խնդրել և ասել, որ ինքը նույնպես մեղավոր է հունվարի 21-ին տեղի ունեցածի համար. «Չաչբա-Շերվաշիձեի կտավները վերադարձնելու հնարավորություն չունենք։ Գուցե դուք չեք լսել այդ մասին, բայց անցյալ տարի «Ակվաֆոն» ընկերությունը գնեց նրա ստեղծագործություններից ու տվեց մեզ։ Մենք չկարողացանք փրկել դրանք։ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեն Աբխազիա ուղարկած 500 աշխատանքներից մենք կարողացանք վրացիներից վերցնել 226 նկար։ Այդ ժամանակվանից մենք չենք կարողացել նրա անունով թանգարան ստեղծել, որտեղ կպահվեին նրա նկարները»։
Հանրահավաքին ներկա է եղել նաև դե ֆակտո նախագահի վարչակազմի ղեկավար Աբիսալոմ Կվարչիան։ Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել նկարչի գործերը ամբողջ աշխարհում հավաքելու համար։
«Կատարվածը մեր 30 տարվա անգործության արդյունքն է։ Մենք բոլորս ենք մեղավոր։ Մենք կորցրել ենք այն ամենը, ինչի համար 30 տարի առաջ մահացել են մեր հայրերը, եղբայրներն ու պապերը։ Մենք պետք է ընդունենք մեր բոլոր սխալները և զղջանք»,- նշել է նկարչուհի Մադինա Բիգվավան։
Աբխազիայի նկարիչների միության կենտրոնական ցուցասրահի շենքում հունվարի 21-ի լուսադեմին հրդեհ է բռնկվել, ինչի հետեևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է Ազգային արվեստի պատկերասրահի հիմքը։ Այսպես կոչված մշակույթի նախարարի պաշտոնակատար Դինարա Սմիրիի խոսքով՝ շենքում պահվել է ավելի քան 4000 օրինակ։ Այրվել են Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբայի բոլոր 300 աշխատանքները։
Հունվարի 22-ին Ռուսաստանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ռուս մասնագետները կժամանեն Սոխումի՝ ուսումնասիրելու հրդեհից փրկված աշխատանքների վիճակը և ծրագրելու վերականգնման աշխատանքները։ Վրաստանի ազգային թանգարանը հունվարի 23-ին արձագանքել է այս հարցին և պատրաստակամություն հայտնել վնասված ցուցանմուշների վերականգնման գործընթացում օգնություն ցուցաբերել արվեստի պատկերասրահի մասնագետներին և այդ նպատակով Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի պետական թանգարանի վերականգնողներից հատուկ խումբ կազմել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սոխումիի ազգային պատկերասրահի ոչնչացումը «ողբերգություն է յուրաքանչյուրիս համար»։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ միջաջեպը դե ֆակտո ղեկավարության և ռուս օկուպանտների կողմից մշակութային ինքնության անտեսման ուղղակի արդյունք է։
Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբան Աբխազիայի վերջին իշխան Միխայիլ Շերվաշիձեի եղբոր որդին էր։ Ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 24-ին Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում։ Կրթությունը ստացել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում, իսկ 1885 թվականին ուսումը շարունակել է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբան Սանկտ Պետերբուրգի կայսերական թատրոնի հայտնի բեմանկարիչներից էր։ 1918 թվականին Սոխումիում հիմնել է արվեստի դպրոց։ Քաղաքական իրավիճակի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ Սոխումիից։ 1920 թվականից նկարիչը ապրել և ստեղծագործել է նախ Լոնդոնում, ապա՝ Փարիզում։ Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբան մահացել է 101 տարեկան հասակում՝ 1968 թվականին՝ Մոնակոյում։ Նրա աճյունը Աբխազիա է տեղափոխվել 1985 թվականին։ Նրա կենդանության օրոք՝ մոտ 1958-1960 թվականներին, նկարչի ցանկությամբ, նրա 500 գործ ուղարկվել է Վրաստան, մոտ 200-ը տեղափոխվել է Սոխումի։ Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբայի աշխատանքները պահվում են մասնավոր հավաքածուներում։