Տարածվել է Ռուսաստանի հետ չվերթների վերսկսման վերաբերյալ Աբաշիձեի և Կարասինի խոսակցության ձայնագրությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Ազատություն ռադիո»

Համացանցում տարածվավ գաղտնի ձայնագրության համաձայն՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև չվերթների վերսկսման հնարավորությունը Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն (Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով) և ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը քննարկել են 2022 թվականի մարտի 15-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գրիգորի Կարասին. Քո խորհրդի կարիքն ունեմ: Ինչպես գիտես, իրավիճակը բարդ է և բազմաշերտ։

Մեր տրանսպորտի ներկայացուցիչներն ասում են, որ միգուցե ինչ-որ կերպ վերականգնենք օդային և ցամաքային երթևեկությունը և այլն։ Իմ դիրքորոշումն է (կարծիք), որ այժմ այդ հարցերը բարձրացնելու և քննարկելու ժամանակը չէ։ Հնարավոր է սխալվում եմ:

Զուրաբ Աբաշիձե. Ոչ, դու իրավացի ես, միանգամայն իրավացի:

Կարասին. Ավելի լավ է մի քիչ էլ սպասենք: Ինչպես ասեմ, ավելի լավ է իրավիճակը մի քիչ հանդարտվի, որ իրավիճակն ավելի հասկանալի դառնա։

Աբաշիձե․Այո, այո, անկասկած։

Կարասին. Հակառակ դեպքում մենք կթաղենք լավ նախաձեռնությունը։

Աբաշիձե. Ոչ, ոչ, այս պահին մենք քայլում ենք ածելիի եզրով։

Կարասին. Մեր մտքերն այս հարցում համընկնում են։

Աբաշիձե․ Այո, այո, այդպես է: Անհրաժեշտ է, որ փոթորիկն անցնի։

Կարասին. Գրկում եմ քեզ Զուրաբ, լավ նայիր քեզ, ձերոնց կբարևես:

Աբաշիձե. Նմանապես, նմանապես։

Կարասին. Դե, գրկում եմ, ցտեսություն:

Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ իրոք խոսել է Գրիգորի Կարասինի հետ թռիչքների վերականգնման հետ կապված, իսկ ձայնագրության տարածումը ծառայում է սկանդալ ստեղծելուն, թե իբր Վրաստանը կուլիսային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։

«Ձայնագրության տարածումը ծառայում է սկանդալ ստեղծելուն, իբր մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ ինչ-որ կուլիսային հարաբերություններ ունենք, որ խոսել ենք ավիացիոն երթևեկության վերականգնման մասին։ Այս խոսակցությունը հակառակն է ապացուցում։ Ձայնագրությունը հաստատում է այն, ինչ մենք ասում էինք: Կարասինն ինձ հարցնում է 2022 թվականի մարտին՝ ի՞նչ եք կարծում, պե՞տք է սկսենք խոսել օդային երթևեկության վերականգնման մասին։ Ինքն էլ է ասում, որ տեղին չի համարում, ես հաստատում եմ, որ տեղին չէ։ Սա այն է, ինչ մենք ասում էինք մինչ այժմ, որ հետո, ավելի ուշ, Ռուսաստանն ինքը որոշեց վերսկսել թռիչքները։ Այս խոսակցությունից հետո՝ 2022 թվականի մարտից հետո, Կարասինի հետ այս թեմայով այլևս չեմ խոսել։ Մեկ տարի ութ ամիս պարոն Կարասինի հետ ես չեմ քննարկել մեր ձևաչափով նախատեսված հարցերը»,- «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է վարչապետի հատուկ ներկայացուցիչը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար 2023 թվականի մայիսի 15-ից չեղարկել է վիզային ռեժիմը։ Նաև վերացվել է ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնելու և տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Արգելքը կապված էր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվեցին ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցից հետո։

Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կառավարության անունից բանակցություններ չեն վարվել։

Մեկ ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ղարիբաշվիլիի կառավարության հետ պայմանավորվել են թռիչքների վերականգնման մասին. «Երբ տեսանք, որ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, մենք պայմանավորվեցինք պարոն Ղարիբաշվիլիի կառավարության հետ թռիչքների վերականգնման շուրջ, և վիզային ռեժիմը չեղարկվեց, քանի որ Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գոյություն ունի բավականին երկար ժամանակ, և մեր շատ քաղաքացիներ օգտվել են դրանից»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):