«Երբ տեսանք, որ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, մենք պայմանավորվեցինք պարոն Ղարիբաշվիլիի [Վրաստանի վարչապետի] կառավարության հետ՝ վերականգնել թռիչքները և չեղարկել վիզային ռեժիմը, քանի որ երկար ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների համար գործում էր առանց վիզայի ռեժիմ և մեր շատ քաղաքացիներ օգտվում էին դրանից»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Նրա խոսքով, այժմ «փոխադարձության հիման վրա Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումն ու օդային կապերի հաստատումը, իհարկե, կապերը դարձնում են շատ ավելի հասանելի, շատ ավելի հարմարավետ»։
«Թռիչքների թիվն ավելանում է, ընդլայնվում է նաև ուղիղ չվերթների աշխարհագրությունը, ավելանում է ապրանքաշրջանառությունը։ Շատ ավանդական վրացական արտահանվող ապրանքներ տարածված են մեր երկրում՝ գինին, Բորջոմին և շատ ուրիշներ»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հարցազրույցում խոսել է նաև Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին։
«Դիվանագիտական հարաբերությունները մենք չենք խզել։ Դա Սաակաշվիլիի վարչակարգի նախաձեռնությունն էր, որը ԱՄՆ-ի խրախուսմամբ ձեռք բարձրացրեց սեփական քաղաքացիների՝ օսերի վրա, որոնց համարում էր իր քաղաքացիները, և ձեռք բարձրացրեց խաղաղապահների վրա, և երբ համարժեք պատասխան ստացավ, իր լիակատար քաղաքական ու ռազմական ձախողումը սկսեց փոխհատուցել հակառուսական գործողություններով։ Մենք երբեք բացասական վերաբերմունք չենք ունեցել վրաց ժողովրդի նկատմամբ։ Մենք իսկապես սիրում ենք վրաց ժողովրդին, ինչպես նաև Անդրկովկասի ողջ ժողովրդին։ Վրացիներն առանձնահատուկ տեղ ունեն Ռուսաստանի և Խորհրդային Միության պատմության մեջ, մեր արվեստի, մշակույթի և գիտության պատմության մեջ»,- ասել է Լավրովը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության անունից թռիչքների վերականգնման շուրջ բանակցություններ չեն եղել։
Լրագրողի հարցին՝ ո՞վ է ստում, Լավրովը, ով ասել է, որ թռիչքների վերականգնման շուրջ պայմանավորվածություն է եղել Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության հետ, թե՞ անձամբ վարչապետը, ով ասել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է որոշում կայացրել, Ղարիբաշվիլին պատասխանել է այսպես.
«Շատ հետաքրքիր հարց է, չգիտեմ՝ ինչպես պատասխանել։ Դա շատ պարզ է, փոքրիկ երեխան դա կհասկանա։ Հիշեցնեմ, մինչ այդ ՌԴ նախագահն ասել էր, որ դա իր անձնական որոշումն է՝ վերականգնել առանց վիզայի ռեժիմը և թռիչքները։ Այն, ինչ այսօր ասել է պարոն Լավրովը, փաստի դրա հաստատումն է։
Իհարկե, այս պայմանագիրը կնքվել է Վրաստանի կառավարության հետ, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության ավիացիոն գործակալությունը, բնականաբար, համաձայնություն է տալիս համապատասխան գերատեսչությանը և համապատասխան ընկերություններին, ռուսական ընկերություններին, այս պայմանագրի մասին է խոսքը, և ի՞նչ սկանդալ տեսաք դրա մեջ, ի՞նչ եք հայտնաբերել:
Մինչ այդ լսեցիք Ռուսաստանի առաջին դեմքի՝ նախագահի հայտարարությունը, թե դա իր անձնական որոշումն է։ Այսօր արված հայտարարությունը հաստատումն է այն բանի, որ կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մենք դա գաղտնի չենք արել։ Այն բանից հետո, երբ կառավարությունն ասաց, որ կվերականգնի թռիչքները և մեր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կմտցնի, մենք ողջունեցինք, ասացինք, որ դա լավ քայլ է, որը օգուտ կբերի մեր ժողովրդին և մեր երկրին, լավ է։ Մենք այս ամենն արել ենք բացահայտ, գաղտնի չենք արել, ասել ենք, որ այո, կհամաձայնվենք, և նույնիսկ պայմանավորվեցինք ու պայմանագիր ստորագրեցինք, ասացինք, որ թռչելու են միայն պատժամիջոցների չենթարկված ընկերություններն ու ինքնաթիռները»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել 2000 թվականին։ 2008 թվականին՝ Օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, դադարեցվեց նաև Ռուսաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը։ 2010 թվականի հոկտեմբերից Վրաստանի կառավարությունը առանց վիզայի ռեժիմ սահմանեց Հյուսիսային Կովկասի հանրապետությունների [Չեչնիա, Ինգուշեթիա, Հյուսիսային Օսիա, Դաղստան, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչայ-Չերքեզիա և Ադիգե] բնակիչների համար։ Նրանց թույլ էր տրվում առանց վիզային 90 օր գտնվել Վրաստանում։ 2012 թվականի մարտից այս ռեժիմը տարածվել է Ռուսաստանի բոլոր քաղաքացիների վրա։
2019 թվականի հուլիսից Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն չի եղել։ Ուղիղ թռիչքները դադարեցվել են Պուտինի որոշմամբ, որին նախորդել են Թբիլիսիում բողոքի ցույցերը՝ կապված ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար 2023 թվականի մայիսի 15-ից չեղարկեց վիզային ռեժիմը։ Նաև հանվել է Վրաստանում թռիչքներ իրականացնելու և տուրեր վաճառելու ռուսական ավիաընկերությունների նկատմամբ 2019 թվականին սահմանված արգելքը։