Թելավիի ոստիկանական բաժանմունքի մոտ ձերբակալվել է «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։ Կվարելիում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ Խոշտարիան պահանջել է թույլ տալ փաստաբանին մտնել ձերբակալվածների մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Թե ինչ հոդվածով է կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտնի չէ։ ՆԳՆ-ից «Վրաստանի լուրեր»-ին հայտնել են, որ տեղեկությունը կճշտեն։
«Երկու ժամից ավելի սպասեցի, որ տեսնեմ Թելավիի բաժին տեղափոխված կալանավորներին։ Չնայած փաստաբանի վկայականը ներկայացրել եմ, ինձ ներս չթողեցին, իսկ հետո շրջանայինի ղեկավարի տեղակալը մեզ շենքից դուրս վռնդեց ու բղավոցով փակեց դուռը։ Էլենե Խոշտարիան միայն մեկ խնդրանք ուներ՝ փաստաբանին ներս թողնելու համար, բայց պարզվեց, որ նա նույնպես ձերբակալված է, ոստիկանությունը դեռ փակ է, և ես հնարավորություն չեմ ստացել հանդիպել իմ պաշտպանյալներին»,- ասում է փաստաբանը, ով Կախեթիի շրջանային ոստիկանության շենքի մոտ սպասում է Խոշտարիայի հետ հանդիպմանը։
Իրավապաշտպանը տեղեկություն չունի, թե Կվարելիում ձերբակալվածներից քանիսին են տեղափոխել Թելավի. «Սա նույնպես օրենքի խախտում է, որ մենք չգիտենք նրանց գտնվելու վայրը և նրանց փնտրում ենք Կախեթիի մեկուսարաններում»:
Կվարելիում՝ «Կվարելիի լիճ» հյուրանոց-համալիրի մուտքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի համար մոբիլիզացված ոստիկանները վարչական կարգով ձերբակալել են առնվազն 16 հոգու։ Հանրահավաքի մասնակիցները բողոքել են Վրաստանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փեսայի և Պուտինի հետ մտերիմ գործարար Ալեքսանդր Վինոկուրովի եղբոր հարսանիքի դեմ։ Ինչպես հայտնել է ակտիվիստ Գիորգի Մումլաձեն, ձերբակալվածների թվում են Նիկա Նարսիան, Լաշա Խուսկիվաձեն, Դիմիտրի Չիքովանին, Տիտե Գեդենիձեն և Շուշանա Մացաբերիձեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար։
Ոստիկանությունը «Կվարելիի լիճ» է հրավիրվել այն բանից հետո, երբ «Ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային հաջողվել է մտնել հյուրանոց-համալիրի տարածք և խոսել աշխատակազմի ներկայացուցչի հետ։ Ոստիկանության աշխատակիցները նրան խնդրել են հեռանալ տարածքից։ Վիճաբանության ժամանակ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Գիորգի Կլիմիաշվիլին Մելիային քաղաքական դիակ է անվանել։ Երեկ երեկոյան ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Էձգվերաձեն։