Տեսանք հազար լարիանոց երիտասարդների. Շալվա Պապուաշվիլին բողոքի ակցիայի մասնակիցների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, երբ փորձում են ռոմանտիզացնել երիտասարդների որոշակի խմբին, հենց այդ խումբն է մոլոտովի կոկտեյլներ նետել ոստիկանների վրա։ Խորհրդարանում կայացած ճեպազրույցում Պապուաշվիլին բողոքի ակցիայի մասնակիցներին հազար լարիանոց երիտասարդներ է անվանել, որոնք, ըստ նրա, փորձում են բուհերում խափանել ռուսական օրենքին աջակցող պատգամավորների դասախոսությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաց ժողովուրդն առաջին անգամ մոլոտովի կոկտեյլ տեսավ հանրահավաքում։ Որքան էլ խառնաշփոթ լիներ, նախկինում ոչ ոք չէր համարձակվել մոլոտովի կոկտեյլներ նետել ոստիկանների վրա։ Տեսանք, թե ինչպես են ոստիկանները այրվում: Հիմա, որ փորձում են ռոմանտիզացնել երիտասարդների որոշակի խմբին, հենց այդ խումբն էր մոլոտովի կոկտեյլներ նետում։ Ես չեմ տեսել որևէ հասարակական կամ քաղաքական կազմակերպություն, որը դատապարտել է այս բռնությունը: Գոնե ասեն, որ դրա մի մասը բռնի էր ու գոնե դատապարտեն այդ մասը։ Փոխարենը տեղի է ունենում անհնազանդության, ագրեսիայի, մոլոտովի կոկտեյլ նետելու և այլնի բացահայտ ռոմանտիզացիա, ինչը շատ վտանգավոր է նաև ապագայի համար։

Տեսանք նաև հազար լարիանոց երիտասարդների։ Մտնում են այս կամ այն ​​դասախոսի մոտ՝ լսարանում։ Մենք տեսանք վերջին փաստը՝ փորձ է արվել խափանել Իրակլի Կոբախիձեի դասախոսությունը։ Սա անողը մի մարդ էր, ով նույնիսկ ուսանող չէ, նա երբեք չի եղել Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանող, իսկ որտեղ էլ որ ուսանող է եղել, այնտեղ նրա կարգավիճակը կասեցվել է։

Անմիջական քաղաքական դրդապատճառներով հազար լարիանոց երիտասարդներ, որոնք փորձում են «Ազգային շարժման» հետ համակարգելով, մարդկանց ատելության առարկա դարձնել։

Ընդդիմությունը փորձում է մեզ պահել այս միջավայրում և հաստատել սեգրեգացիա և ժամանակակից ֆաշիզմ»,- ասել է Պապուաշվիլին։

Այս հայտարարության համար խորհրդարանի նախագահին քննադատել է Վրաստանի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրում է, որ նման գնահատականները միայն կարող են ծառայել լարվածության սրմանը։

«Իշխանության ներկայացուցիչը կարող է համաձայն չլինել բողոքի որևէ ձևի հետ, բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնը ինչ-որ մեկին իրավունք է տալիս վիրավորել սեփական քաղաքացիներին։

«Նման գնահատականները կարող են ծառայել միայն լարվածության սրմանը և երիտասարդության հետ անհրաժեշտ շփումը չվերականգնելուն, ինչը իշխանությունը պետք է ամեն կերպ փորձի, հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին»,- նշում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Մարտի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ճանաչում են բոլոր այն երիտասարդներին, որոնք կանգնած են եղել բեմում։

Նրանք բոլորը կապված էին «Ազգային շարժման» հետ, բացարձակապես բոլորը, կամ նրանց սատելիտ կազմակերպությունների հետ, լինի դա «Եվրոպական Վրաստանը», «Գիրչին», Վաշաձեի կուսակցությունը և այլն։ Հետաքրքիր է, որ ի հայտ է եկել նրանց մասնակցությունը։

Այսպես կոչված «Ֆրանկլինի ակումբի» երիտասարդները, ում թունավորում են, ուզում եմ ուղիղ ասել ձեզ այս մասին... Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել կամ մյուս կողմից խոչընդոտել հետաքննությանը, բայց սա ուղղակի հակապետական, քայքայող գործունեություն: Շատ երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվում են այս այսպես կոչված «Ֆրանկլինի ակումբում»:

Ո՞վ է այստեղ համարձակվում, ինչպե՞ս են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, ասել, որ ուղարկում են առաջնագիծ, մոլոտովի կոկտեյլներ նետելու։ Տեսել եք կադրերը՝ մոտ 60 ոստիկան վիրավոր է, մի քանի ոստիկան գրեթե ողջ-ողջ այրվել է։ Ո՞ւմ ենք ներելու դա: Այս բոլոր մարդիկ խստագույնս պատժվելու են։

Ո՞վ է սկսել բռնությունը: «Ազգային շարժման» երիտասարդական թևը սկսեց բռնությունները, որոնց անունները բոլորս գիտենք, այսպես կոչված «Գիրչի» Ջափարիձեի սադրիչ շարժումն ու «Ֆրանկլինի ակումբի» անարխիստները: Տեսա մի քանի լուսանկար և ապշեցի, որոշ մարդիկ, երիտասարդներ ինչ-որ սատանիստական ​​համազգեստով էին։ Մտահոգիչ է այն, ինչ տեղի է ունենում այստեղ»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Ֆրանկլինի ակումբի» հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաև «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, «Ֆրանկլինի ակումբը» օտարերկրյա ազդեցության գործակալ է, որը հավաքագրում է ինչպես ուսանողների, այնպես էլ անչափահասներին քաղաքական ակտիվության համար Ազատ համալսարանի և Վրաստանի համալսարանի բազայի վրա։ «Հենց արմատական ​​ընդդիմության ծայրահեղական երիտասարդական խմբավորումներն են կազմակերպել բռնարարքները իրավապահ կառույցների դեմ»,- ասել է իշխող կուսակցության նախագահը։

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մարտի 7-8-ին ռուսական օրենքի դեմ կազմակերպված ցույցերին մասնակից երիտասարդներից մի քանիսին անվանել է կեղծավորներ։

«Ֆրանկլինի ակումբը» հայտարարել է, որ ակումբի համագործակցությունը Վրաստանի համալսարանի հետ կրում է կրթական բնույթ, սակայն իշխանությունների կողմից զրպարտչական արշավի ֆոնին դադարեցնում են համագործակցությունը համալսարանի հետ։

«Այսօր Վրաստանի համալսարանը կառավարական քարոզչության վերահսկողությունից դուրս մնացած մեծ ազատ տարածքներից մեկն է, որի գոյությունը կարևոր է երկրում ժողովրդավարության գոյատևման համար... Վրաստանի կառավարությունը հարձակվել է Ֆրանկլինի ակումբի վրա հենց այն պատճառով, որպեսզի մենք չկարողանանք երիտասարդներին անկախ կրթություն տալ»,- ասվում է «Ֆրանկլինի ակումբի» հաղորդագրության մեջ։

«Մայիսյան ուսանողական շարժումը» իշխանություններին մեղադրում է ուսանողներին վախեցնելու փորձերի մեջ և պնդում, որ տարբեր ուղիներ են փնտրում երկրում բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողներին վնասազերծելու համար։ Շարժման տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները մտել են Բագեբիի ուսանողական հանրակացարան և ուսանողներից անձնական տվյալներ վերցրել։ Մարտի 22-ին՝ ժամը 13:45-ին, շարժումը նախատեսում է Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ ակցիա անցկացնել՝ «Հանուն համալսարանի պատվի` ընդդեմ ոստիկանական ռեժիմի»։

Մարտի 7-ին 78 պատգամավորների աջակցությամբ «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունից ֆինանսապես անկախ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները հռչակվում էին որպես արտաքին ազդեցություն գործակալներ:

Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը մարտի 7-9-ին հաջորդել են բազմահազարանոց բողոքի ակցիաներ Ռուսթավելիի պողոտայում: Ներքին գործերի նախարարությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և այլ միջոցներով ցրեց խաղաղ ցուցարարներին։ Ցույցը ցրելու ժամանակ ստացած վնասի հետևանքով ցուցարարներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, տասնյակ մարդիկ վիրավորվել են, թեև Առողջապահության նախարարությունը չի հայտնում վիրավորների թիվը։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքին վնասելուն։

Աննախադեպ բողոքի ցույցերի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ մերժել ռուսական օրենքը և այն երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 10-ին տապալեց։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։