Տուժած ոստիկանները դիմել են նախագահին՝ խնդրելով ներում չշնորհել Լազարե Գրիգորիադիսին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, այսպես կոչված «ռուսական օրենքի» դեմ մարտի 7-8-ի ցույցերի ժամանակ տուժած ոստիկանները, նախարարության իրավաբանական վարչության աջակցությամբ, դիմել են Վրաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջելով ձեռնպահ մնալ Լազարե Գրիգորիադիսին ներում շնորհելուց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ ՆԳՆ-ի՝ կոչի հեղինակներն այն իրավապահներն են, ովքեր մարտի 7-8-ի գործողությունների ընթացքում ստացել են տարբեր ծանր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ այրվածքներ։

«Իրավապահները նախագահին դիմելու որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ բազմիցս հաղորդվել է, որ Լազարե Գրիգորիադիսի ընտանիքի անդամները և իրավապաշտպանները դիմել են Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան ներում շնորհելու խնդրանքով։

Տուժած ոստիկանները կարծում են, որ նախագահի կողմից իրենց վրա հարձակված անձի ներումը հասարակության մեջ այնպիսի զգացողություն կստեղծի, որ հասարակական կարգի պաշտպանների վրա հարձակումը կմնա անպատիժ։

Իրավապահները նշում են, որ ներումը կարող է վերաբերել Լազարե Գրիգորիադիսի կողմից ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու փաստին, սակայն կարծում են, որ դա սովորական ներում չի լինի նմանատիպ հանցագործություն կատարած անձի համար, այլ կլինի մեսիջ հասարակությանը, որ պետական ​​քաղաքականությունը լոյալ է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնության և ընտանեկան հանցագործությունների նկատմամբ։

Նշված գործողությունը կասկածի տակ կդնի նման կատեգորիայի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը և պետական ​​կառույցների ջանքերը։

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վկայակոչում են այն փաստը, որ Վրաստանի նախագահը 2019 թվականին ներում է շնորհել 22-ամյա ոստիկան Թարաշ Մուկբանիանիի սպանության համար դատապարտվածին, ով դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջինս բանտից դուրս է եկել 5 տարի հետո։

21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ին։ Նա մեղադրվում է «Օտարերկրյա գործակալների» մասին «ռուսական օրենքի» դեմ անցկացվող ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան այրելու մեջ։ Լազարե Գրիգորիադիսը գտնվում է կալանքի տակ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։

Դեկտեմբերի 29-ին ավարտվում է մարտի 7-8-ի ակցիաների գործով Լազարե Գրիգորիադիսի խափանման միջոցի առավելագույն ինը ամիս ժամկետը, որից հետո չի թույլատրվում մեղադրյալին կալանքի տակ թողնել։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 25-ին, դատարանը երկու տարի առաջ ընտանեկան բռնության գործով Լազարե Գրիգորիադիսին արդեն 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Եթե Գրիգորիադիսը անգամ մեղավոր չճանաչվի ոստիկանի վրա հարձակվելու և մեքենան այրելու գործով, նա բանտից ազատ չի արձակվի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս խախտել է Լազարե Գրիգորիադիսի անմեղության կանխավարկածը։ Ապրիլի 3-ին վարչապետն ասել էր, որ «[Լազարեն] մտադրվել է ողջ-ողջ այրել ոստիկանին»։ Հունիսի 30-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին հերթական անգամ մեղադրել է Լազարե Գրիգորիադիսին. «Պարզվեց՝ ինչ-որ կեղտոտ մեկը որոշել է Մոլոտովի կոկտեյլ նետել ուղիղ ոստիկանի վրա և ողջ-ողջ այրել նրան։Ինձ չի հետաքրքրում, թե ով է նա: Ես սա ասում եմ ձեզ վրդովմունքով։ Ես այստեղ բացարձակապես անզիջում կլինեմ։ Մենք ոչ մեկին չենք ների նման բանը։ Սա պետության վրա ձեռք բարձրացնել է։ Թող բոլորը լավ հիշեն սա։ Հիմա դուրս գան ու պաշտպանեն։ Ինչո՞ւ չեն պաշտպանում։ Ինչո՞ւ բանտից չեն ազատում։ Ոչ ոք չի կարող նրան դուրս հանել, ոչ ոք չի կարող ներել այս ծանր հանցագործությունը, ով ձեռք է բարձրացնում ոստիկանության վրա»

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք անգամ հրաժարվել է ընդունել Լազարե Գրիգորիադիսիի հայցն ընդդեմ Իրակլի Ղարիբաշվիլիի և «Վրացական երազանք» կուսակցության նախագահի։ Լազարե Գրիգորիադիսը պահանջել է պարզել զրպարտության փաստը, ժխտել պատվին և արժանապատվությունը վնասող հայտարարությունները և Ղարիբաշվիլիի և Կոբախիձիի համար սահմանել 2-ական լարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):