«Վրաստանի կառավարության գործողությունները, վերջին ժամանակահատվածի հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը և հայտարարությունները, որոնք երեկ արեց վարչապետը, չեն օգնում Վրաստանին և վրաց ժողովրդին»,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նրա խոսքով՝ գործողություններն ու հայտարարությունները, որոնք ավելի են մեկուսացնում Վրաստանին Արևմուտքից՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից, չեն բխում վրաց ժողովրդի շահերից։
«Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունն ասել է, որ իրենց ապագան Եվրոպայի և Արևմուտքի հետ է, և գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեկուսացնում են Վրաստանին, չեն ծառայում այդ նպատակին։
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա վրաց ժողովրդի և վրաց ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ աջակից, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մենք կշարունակենք աջակցել վրաց ժողովրդին և կշարունակենք օգնել Վրաստանին դառնալ ավելի ուժեղ, տնտեսապես ավելի բարգավաճ երկիր, որը կլինի Եվրամիության անդամ, և հայտարարությունները, որոնք փորձում են մեկուսացնել Վրաստանին ԱՄՆ-ից, օգտակար չեն ոչ մեկին», - ասել է ԱՄՆ դեսպանը։
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն «միաժամանակ անլուրջ և շատ ցավալի իրադարձություն» է անվանել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը։ Սակայն նա ասել է, որ մեղավորը ոչ թե Պետդեպարտամենտն է, այլ այն «օլիգարխիկ ուժերը, որոնք սկզբունքային ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ինստիտուտների վրա»։
«Ես չեմ հավատում, որ Բայդենն է կայացրել այս որոշումը։ Կարծում եմ, որ այս որոշումը կայացրել են որոշակի ուժեր, որոնք ոչ ֆորմալ ազդեցություն ունեն նրա վարչակազմի վրա»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի ուշ կառավարության շենքում վարչապետը հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանին և նրան ասել, որ պատժամիջոցների սահմանմամբ «ամերիկյան կողմը մոտենում է կրիտիկական եզրագծին»։ Իրակլի Կոբախիձեն նաև նշել է, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ընդունված որոշումը ուղղված է ընտրություններից առաջ ընդդիմության հնարավորությունների բարելավմանը, սակայն այն լիովին հակաարդյունավետ է, քանի որ իրականում այն չի նպաստի ընդդիմության ընտրական արդյունքներին, ոչ էլ իշխող թիմին կվախեցնի»։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։ Պատժամիջոցների ենթարկվածների անուններն ու ազգանունները չեն բացահայտվում, սակայն, ըստ գերատեսչության, նրանց թվում են կառավարության և մունիցիպալ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները, բիզնես առաջնորդներ, ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ, իրավապահ պաշտոնյաներ։
Այս թեմայով՝
ԱՄՆ-ի պատժամիջոցները քաղաքացիների վրա տարածվում է դատարանի մեղադրական դատավճռի դեպքում․ ՎԱԲ