Թբիլիսիի քաղաքային դատարանից ազատ են արձակվել «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման ղեկավար Վառլամ Գոլեթիանին և նրա հետ ձերբակալված ևս 10 հոգի։ Դատավորն ընդունել է գործընթացը հետաձգելու մասին փաստաբանների միջնորդությունը։ Գործերի քննությունը կսկսվի նոյեմբերի 29-30-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Մեր կողմից խախտում չի եղել: Բողոքի ակցիան շարունակվում է։ Այս ազատ արձակումը ժամանակավոր է: Արդյունքը հայտնի կդառնա 29-ին։ Մեր բողոքը շարունակելու ենք նախարարության շենքի մոտ։ Եթե մեզ արդար պայքարի հնարավորություն չտրվի՝ լինի դա վրան խփելը, թե այլ բան, մենք կփորձենք ցանկացած եղանակի կենդանի միջանցք ստեղծել»,- ազատ արձակվելուց հետո ասել է Վառլամ Գոլեթիանին։
Նոյեմբերի 18-ի երեկոյան՝ Թբիլիսիում, Շրջակա միջավայրի պահպանություն և գյուղատնտեսության նախարարության շենքի դիմաց ոստիկանությունը ձերբակալել է «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» կազմակերպության ակտիվիստներին և «Մաուծղեբելի» առցանց հարթակի լրագրող Ռատի Ռատիանիին՝ ընդհանուր առմամբ 11 հոգու։
Ներքին գործերի նախարարությունը նրանց մեղադրում է մանր խուլիգանության ու ոստիկանների պահանջներին չենթարկվելու մեջ։
«Հանուն Ռիոնիի հովտի փրկության» ակտիվիստները Թբիլիսի են եկել Ռաճայից, որտեղ արդեն երկու ամիս բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղարկել Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառների շուրջ տրված լիցենզիան։ Անցյալ տարվա մարտին, բնակչությանից բոլորովին գաղտնի, կառավարությունը 49 տարով Ռաճայում և Քվեմո Սվանեթիում գտնվող 104 712 հեկտար անտառը փոխանցել է պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիի ընկերությանը՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ին։ Լիցենզիայի պայմանների համաձայն՝ Խիդաշելին պետք է այս անտառներում կազմակերպեր որսորդական տնտեսություն։ «Մթիս Ամբեբիի» լրագրողական հետաքննությունը ցույց է տվել, որ անտառների փոխանցումը Ռուսաստանի իշխանության հետ սերտ կապ ունեցող անձին կատարվել է բազմաթիվ օրենքների խախտմամբ։ Խիդաշելիին փոխանցված անտառները ներառում են 81 Ռաճայի և 2 Քվեմո Սվանեթիի գյուղերի շրջակայքը (Ցանա-Զեսխոյի հովիտ): Այս մտադրությունն իրականացնելու համար կառավարությունը նաև փաստաթղթեր է կեղծել։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին վրան տեղադրել Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բակում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Դրանից հետո ակտիվիստները որոշել են վրան տեղադրել նախարարության ցանկապատի մոտ, սակայն ոստիկանները խլել են վրանները ու ջարդել դրանք։ Հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել մայրուղու մի մասը, ինչից հետո նրանց ձերբակալել են։ Շարժման ակտիվիստ Մակա Սուլաձեի խոսքով՝ ոստիկանները քաշքշել են իրեն, որի ժամանակ մարմնին թեթև վնասվածքներ են հասցրել, իսկ մեկ այլ կին ակտիվիստի ատամը կոտրվել է։
Երեկ Թբիլիսիի և Ռուսթավիի ժամանակավոր պահման վայրերում կալանավորներին հանդիպել են փաստաբաններն ու հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Ձերբակալվածների ստույգ վայրը մի քանի ժամ անհայտ էր։
Հանրային պաշտպանի գրասենյակը սկսել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հետ ուսումնասիրել հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկելու օրինականության հարցը։ Հանրային պաշտպանը կոչ արեց Հատուկ քննչական ծառայությանը պատշաճ արձագանքել լրագրողական գործունեությանը միջամտելու փաստին։
Նախարարության շենքի դիմաց շարունակվում է«Հանուն Ռիոնիի հովտի փրկության» ակտիվիստների ակցիան։
«Բողոքի ակցիաներ անցկացնելու պատճառ չկա, քանի որ ակցիայի մասնակիցներին բացատրել ենք՝ մենք հանդիպել ենք Ռաճայում, գրավոր տեղեկատվություն ենք ուղարկել նաև լիցենզիայի չեղարկման գործընթացի մասին, տեղեկատվություն ենք տարածել նաև լրատվամիջոցներով»,- այս հայտարարությամբ է Բնապահպանության նախարարությունն արձագանքել Ռաճայի անտառների վերաբերյալ անցկացված ակցիային։
«Սուտ է, որ Ռաճայի անտառը վաճառվել է։ Ռաճայի անտառը չի վաճառվել։ Լիցենզիան ենթադրում էր ոչ թե անտառի վաճառք, այլ 5 մլն լարիից ավելի ներդրումով որսորդական տնտեսության հիմնում մարզի զարգացման և տեղի բնակչության զբաղվածության համար։ Ինչ վերաբերում է լիցենզիայի չեղարկմանը, ապա լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառով մենք գործընթացը սկսել ենք այս տարվա մայիսից։ Որսորդական լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը կքննարկվի օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան ժամկետներում։ Ինչ վերաբերում է լիցենզիայի վաճառքին կամ օտարմանը, ապա այսօր, երբ խոսքը վերաբերում է լիցենզիայի չեղարկմանը, այս հարցը քիչ արդիական է։ Առանց Շրջակա միջավայրի ազգային գործակալության հետ համաձայնության լիցենզիան չի կարող վաճառվել կամ նվեր տրվել։ Առայժմ ոչ ոք չի կապվել գործակալության հետ։ Վարչական վարույթի ընթացքում կայացված որոշումները փուլ առ փուլ կտեղեկացվեն հանրությանը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 15-ին Դավիթ Խիդաշելին հայտարարել է, որ դուրս է գալիս Վրաստանում որսորդական տնտեսության բիզնեսից, սակայն վաճառել է «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ն և, համապատասխանաբար, Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառների համար ձեռք բերված լիցենզիան։ «Պայմանագիրն արդեն կնքվում է և հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, որ Ռաճայի անտառների լիցենզիայի մասնակիցներից մեկը կապված է Իսպանիայի որսորդական տնտեսություններից մեկի հետ։ Մեկ այլ վրացական ընկերություն նույնպես կդառնա բաժնետեր։ Եթե նրանց չի հետաքրքրում իմ ներդրումները, ապա կարող են առանց ինձ լավ լինել: Շատ այլ երկրներ գրկաբաց սպասում են ներդրումների»,- ասել է Խիդաշելին։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և Ռաճայի համայնքային կազմակերպությունը դատարանում բողոքարկել են Խիդաշելիին լիցենզիա տալու որոշումը և պահանջում են չեղարկել այն։