Պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկեր Դավիթ Խիդաշելին հայտարարել է, որ վաճառել է ՍՊԸ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ընկերությունը և, համապատասխանաբար, Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառների համար ստացած լիցենզիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 Նախագահը կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում տեխնիկական կառավարության կազմի շուրջ
Խիդաշելին անձամբ է մի քանի լրատվամիջոցների փոխանցել իր հայտարարությունը․
«Վերջերս կառավարությունը սպառնացել էր վերանայել ու կասեցնել գործարարի լիցենզիան։ Ինչպես հայտարարել է ընկերությունը, խոսքը ոչ թե պայմանների չկատարման, այլ պետության կողմից ստեղծված թյուրիմացությունների մասին է։ Գյուղատնտեսության նախարարությունը պահանջում էր կատարել այնպիսի պայմաններ, որոնք պատշաճ կերպով գրված չեն եղել, և պետությունը չի կատարել իր պարտավորությունները։
Հուլիսի 20-ին Շրջակա միջավայրի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խախտումների արձանագրություններ են կազմվել գործարար Դավիթ Խիդաշելիի «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ընկերության նկատմամբ։ Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, ընկերությունը խախտել է պայմանը, որը նախատեսում էր իր լիցենզիայի տարածքի զարգացման ծրագիր կազմել և այդ պլանը ներկայացնել պետությանը։
Իսկ այսօր հայտնի է դառնում, որ հաջորդ օրերին Դավիթ Խիդաշելին թյուրիմացությունից և հետագա դատական գործընթացից խուսափելու և իր անունը առանց պատճառի վարկաբեկելու պատճառով, վաճառել է Ռաճայի անտառների որսորդական տնտեսության լիցենզիան և ընկերությունը, այսինքն՝ պայմանագիրն արդեն կնքվում է և հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, որ Ռաճայի անտառների լիցենզիայի մասնակիցներից մեկը կապված է Իսպանիայի որսորդական տնտեսություններից մեկի հետ։ Մեկ այլ վրացական ընկերություն նույնպես կդառնա բաժնետեր»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
«Եթե նրանց չի հետաքրքրում իմ ներդրումները, ապա կարող են առանց ինձ լավ լինել: Շատ այլ երկրներ գրկաբաց սպասում են ներդրումների։
Ժամանակը ցույց կտա բոլորին, որ ես ոչ Կրեմլի, ոչ էլ «Վրացական երազանքի» հետ մտերիմ չեմ»,- լրատվամիջոցներին ասել է Խիդաշելին։
Ինչ վերաբերում է «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ի հնարավոր վաճառքին, ապա հանրային ռեգիստրում դեռ փոփոխություններ չկան։
Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 49 տարի ժամկետով 104 712 հեկտար անտառը ռուս օլիգարխի գործընկերոջը փոխանցելու լուրը 2022 թվականի ապրիլի 22-ին առաջին անգամ հրապարակել է «Մթիս Ամբեբին»։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և Ռաճայի համայնքային կազմակերպությունը դատարանում բողոքարկել են կառավարության որոշումը և պահանջել չեղարկել այն։
2023 թվականի հուլիսի 17-ին «Մթիս Ամբեբին» հրապարակել է լրագրողական հետաքննություն՝ Ռաճայի անտառների օկուպացիան։ Հետաքննությունը բացահայտել է բազմաթիվ օրենքի խախտումներ և անվտանգության հետ կապված խնդիրներ։ Խիդաշելիին փոխանցված անտառները հարում են ռուս-վրացական սահմանին և Ցխինվալիի շրջանին, որն արդեն իսկ օկուպացված է Ռուսաստանի կողմից։
Հուլիսի 19-ին Բնապահպանական վերահսկողության վարչությունը հայտարարել է, որ Դավիթ Խիդաշելիի ընկերության համար սահմանված պարտավորությունների խախտման պատճառով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Ամբրոլաուրիի շրջանային դատարանը չի բավարարել Խիդաշելիի ընկերությանը տուգանելու Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության պահանջը, ինչից հետո վարչությունը բողոքարկել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում։
«Կանաչ այլընտրանքը» և «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» հուլիսի 24-ին դիմել են Գլխավոր դատախազություն։ Հասարակական կազմակերպությունները պահանջել են հետաքննություն սկսել Օնիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Էմզար Սաբանաձեի և նրա առաջին տեղակալ Դիմիտրի Սակվարելիձեի նկատմամբ պաշտոնեական կեղծիքի և կաշառակերության հնարավոր փաստերի վերաբերյալ։ Դատախազությունը սկսել է գործի նախնական ուսումնասիրությունը։
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի անդամներ Թամար Կորձաիան, Թեոնա Աքուբարդիան և Խաթունա Սամնիձեն մամուլի ասուլիս են հրավիրել և դատախազությունից պահանջել են հետաքննել խախտումները։ Պատգամավորները խոսել են նաև անվտանգության հետ կապված մարտահրավերների մասին։ Մինչ ասուլիսը նրանք Ռաճայում ծանոթացել են դեպքի մանրամասներին և հանդիպել տեղի բնակիչներին։ Պատգամավորները հայտարարեցին, որ աշնանային նստաշրջանում խորհրդարան կկանչեն պատասխանատու նախարարներին։
Օգոստոսին Ռաճայի գյուղերի բնակիչները «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման կազմակերպմամբ բողոքի ցույցեր սկսեցին և կառավարությունից պահանջեցին չեղարկել ապօրինի որոշումը։
Սեպտեմբերի 13-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ Ռաճայի անտառների փոխանցումը Խիդաշելի ընկերությանը կասեցվել է։
Հոկտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին ճեպազրույցում ասաց, որ կառավարությունը նախատեսում է Ռաճայում հատուկ պահպանության կարգավիճակով տարածք ստեղծել, որը ներառում է Ռաճայի անտառները և գյուղերի հարակից տարածքները։ Նրա խոսքով, նման կարգավիճակի պահպանվող տարածքի ստեղծումը համատեղելի չի լինի Ռաճայի անտառների հետ կապված արդեն իսկ տրված լիցենզիայի հետ, և նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այն չեղարկելու համար։