Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենը կհանդիպի Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, արքեպիսկոպոս Իակոբ Բոդբելիի և «Ժողովրդավարության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Քեթևան Չաչավայի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում՝ տեղական ժամանակով 11:30-ին (Թբիլիսիի ժամանակով 19:30-ին):
Նշված հանդիպման նախապատմությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի կառավարության միջև բարդ հարաբերություններն են։
Օրերս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը Նյու Յորքում կազմակերպված ամենամյա ընդունելությանը՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։ Բացի այդ, Բայդենի վարչակազմը հրաժարվել է հանդիպել Վրաստանի պատվիրակության հետ։ Ինչպես պարզաբանել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից, դրա պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն են, ապատեղեկատվությունն ու բացասական հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ։
Ջիմ Օ'Բրայենը Վրաստանում էր մայիսին։ Նշենք, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվնիշվիլին հրաժարվել է հանդիպել նրա հետ։
«Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գանձապետարանը և պետքարտուղարությունը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ են մշակել և քննարկում են մոտ ապագայում այն կիրառելու մասին։
