«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վենետիկի հանձնաժողովն «անլուրջ եվրոպական կառույց» է անվանել, որը բացասաբար է գնահատել բողոքի ցույցերը սահմանափակող վերջին օրենսդրական փոփոխությունները։ Կոբախիձեի խոսքով՝ այս ինստիտուտը սպասարկում է «գլոբալ պատերազմի կուսակցության շահերը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Նրանց պահանջը ոչ մի իրավական հիմք չունի։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ
Վենետիկի հանձնաժողովը եվրոպական ամենաանլուրջ կառույցներից է։ Եվրոպական կառույցներում ընդհանուր առմամբ հաստատված անլրջության ֆոնին, նույնիսկ այս համատեքստում, Վենետիկի հանձնաժողովն առանձնանում է իր առանձնահատուկ անլրջությամբ։
Իրավաբանական փորձաքննության կենտրոնից այս ինստիտուտը վերածվել է սովորական քաղաքական մարմնի, որը սպասարկում է գլոբալ պատերազմի կուսակցության շահերը։ Նա գրում է քաղաքական եզրակացություններ՝ առանց իրավական հիմնավորման, ինչը ամենևին էլ Վենետիկի հանձնաժողովի գործը չէ։ Հետևաբար, մենք չենք կարող լուրջ վերաբերվել նրանց եզրակացություններին»,- լրատվամիջոցներին ասել է Ուզբեկստանում այցով գտնվող Իրակլի Կոբախիձեն։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի խնդրանքով Վենետիկի հանձնաժողովը հատուկ կարծիք է պատրաստել «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» և «Հավաքների և դրսևորումների մասին» օրենսգրքում դեկտեմբերի և փետրվարին ընդունված փոփոխությունների վերաբերյալ։
Հանձնաժողովը նշում է, որ փոփոխություններն ընդունվել են արագացված կարգով՝ առանց համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչը լուրջ կասկածներ է հարուցում փոփոխությունների լեգիտիմության վերաբերյալ, հատկապես լայնածավալ քաղաքական բողոքի համատեքստում։
Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ փոփոխությունները պարունակում են մի շարք անորոշ և լայնորեն ձևակերպված դրույթներ, որոնք իշխանություններին տալիս են չափազանց լայն հայեցողություն դրենց կիրառման հարցում։
«Օրենսդրության հստակության բացակայությունը մեծացնում է դրա չարաշահման վտանգը։
Բացի այդ, փոփոխություններում սահմանափակող տարբեր միջոցների ներդրման անհրաժեշտությունն ու համաչափությունը պատշաճ կերպով հիմնավորված չեն։ Նոր խիստ բանտային պատիժները, վարչական իրավախախտումների համար տուգանքների զգալի աճի հետ մեկտեղ, կարծես թե չափազանցված են: Այս միջոցները, ամենայն հավանականությամբ, սառեցնող ազդեցություն կունենան հավաքների և արտահայտվելու ազատության վրա», - նշում է Վենետիկի հանձնաժողովը։
Հանձնաժողովը կարծում է, որ անհրաժեշտ է, որ կառավարությունը վերանայի փոփոխությունները և իրականացնի համապատասխան օրենսդրական գործընթացը։
