Վերաքննիչ դատարանը ավելացրել է հուլիսի 5-ին օպերատորին ծեծելու համար դատապարտված 2 անձանց պատիժը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը, 2021 թվականի հուլիսի 5-ին հանրային հեռարձակողի «Առաջին ալիքի» օպերատոր Իլիա Թվալիաշվիլիի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար Գիորգի Ծուրուաշվիլիին և Գիորգի Մաղրաձեին դատապարտել է 3-3 տարվա ազատազրկման։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Քաղաքային դատարանի դատավճիռը, որի հիման վրա Ծուրուաշվիլին և Մաղրաձեն բանտում են անցկացրել 1 տարի 3 ամիս, բողոքարկվել է դատախազության կողմից։ Դատավոր Նաթիա Բարբաքաձեի դատավճռով նրանք պատիժ կկրեն ևս 1 տարի 9 ամիս։

Դատավճռի հրապարակումից հետո նիստերի դահլիճում գտնվող Գիորգի Մաղրաձեն տեղում ձերբակալվել է։ Գիորգի Ծարուաշվիլին չի ներկայացել դատավարությանը։ Ինչպես հայտնել է գործի դատախազ Գրիգոլ Նիշնիանիձեն, նրա նկատմամբ կանցկացվեն հետախուզական միջոցառումներ։

«Մեղադրող կողմը վերաքննիչ դատարանում որպես լրացուցիչ ապացույց բժշկական փորձաքննության եզրակացությունը ներկայացնելուց և նշված ապացույցները հետազոտելուց հետո միջնորդել է վերոնշյալ անձանց մեղավոր ճանաչել ներկայացված մեղադրանքում, ինչը ենթադրում է խմբով դիտավորությամբ առողջությանը թեթև վնասի պատճառում։ Դատարանը լիովին կիսել է մեղադրող կողմի դիրքորոշումը և յուրաքանչյուրին դատապարտել 3 տարվա ազատազրկման»,- ասել է դատախազը։

Փաստաբանները նախատեսում են դատավճիռը բողոքարկել Գերագույն դատարանում, քանի որ այն համարում են անարդար և անօրինական։

«Հոդվածը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում, իսկ դատավորը ավելացրել է ևս մեկ տարի։ Մեզ համար պարզ է, որ այս դատավճիռը հիմնված է ոչ թե արդար դատարանի սկզբունքի վրա, այլ քաղաքական պատվերի վրա»,- ասել է Անա Ժղենտին, ով պաշտպանում է Գիորգի Մաղրաձեի շահերը։

Մյուս հինգ անձանց՝ Զազա Ճաավայի, Մուրադ Դևլարիշվիլիի, Գենո Գերմանիշվիլիի, Գիորգի Խեչուաշվիլիի և Թեդո Բուրդուլիի նկատմամբ քաղաքային դատարանի որոշումները մնացել են անփոփոխ։

Գործի այս դրվագը կապված էր «Հանրային հեռարձակողի», «Ռուսթավի 2»-ի, «Նյու փոստի» և «Ֆորմուլայի» աշխատակիցների նկատմամբ 2021 թվականի հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» կողմից կազմակերպված «Արժանապատվության երթի» դեմ բողոքի ակցիայի ժամանակ բռնության հետ։

Օպերատոր Իլիա Թվալիաշվիլին լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչներից մեկն է, որոնց վրա հարձակվել են բռնի խմբերի անդամները: Դատական ​​նիստերից մեկի ելույթի ժամանակ օպերատորն ասել է, որ իրեն ծեծել են մոտ 15 հոգի, ինչի պատճառով տեսողությունը վնասվել է. «Եթե ինձ ոստիկանությունը չհեռացներ, հավատացեք, ինձ այնպես կսպանեին, որ ոչ մեկը ոչ մի բան չէր հասկանա, ինձ այնպես էին խփում։ Երբ ես վայր ընկա, ուշքի եմ եկել ոստիկանության մեքենայում, իսկ հետո ոչինչ չեմ հիշում մինչև հիվանդանոց... Ես փաստացի չեմ տեսնում այս պահին, աշխատում եմ հեռուստատեսությունում, բայց թոշակի եմ անցել: Այս դեպքից հետո ակնոց եմ դրել, առանց դրան չեմ տեսնում։ Շատ հանրահավաքների եմ աշխատել, բայց նման բան չի եղել»:

Հուլիսի 5-ի բռնության կազմակերպիչները մինչ օրս չեն պատժվել։

 

Այս թեմայով՝

Միջավայրը գնալով թշնամական է դառնում. Վրաստանը մամուլի ազատության ինդեքսով զբաղեցնում է 77-րդ տեղը

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):