Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքում է «Վրացական երազանքի»՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը դադարեցնելու որոշմանը։ Ըստ նրա՝ սա ընտրողների մեծամասնության կամքի արհամարհում է և երկրի ռազմավարության փոփոխության «ծայրահեղ բացասական ազդանշան»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Սկսել ենք պատրաստվել ընտրություններին, բոլոր 64 մունիցիպալիտետներում կհաղթենք․ Կոբախիձե
«Եվրաինտեգրման գործընթացի միակողմանի, նույնիսկ ժամանակավոր կասեցումը բացարձակապես անհասկանալի գործողություն է սեփական ընտրողներին տրված դեպի Եվրոպա արժանապատիվ քայլի խոստման դեմ և, հետևաբար, ներկայացնում է վրացի ընտրողների մեծամասնության կամքի անտեսումը։
Այս քայլով «Վրացական երազանքը» դրամատիկորեն վնասում է իր լեգիտիմությունը, որը միանգամայն անհասկանալի է առանց այն էլ փխրուն միջավայրում»,- ասում է նախկին վարչապետը։
Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ եվրաինտեգրման վերսկսումը և անդամակցության բանակցությունների վերջնաժամկետների որոշումը թեկնածու երկրի միակողմանի իրավասությունը չէ։
«Վրաստանի կողմից գործընթացի կասեցումը ծայրահեղ բացասական ազդանշան է տալիս երկրի ռազմավարության որակական փոփոխության վերաբերյալ։ Պարզ չէ, թե ինչ քաղաքական և պրագմատիկ փաստարկներ են կանգնած այս գործողության հետևում։
Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ցույց տա իր հավատարմությունը հիմնական նախընտրական խոստմանը, որը նշանակում է վերականգնել Եվրամիության հետ ակտիվ ինտեգրման գործընթացը՝ առանց ավանդական և ընտանեկան արժեքների պաշտպանության փոխզիջումների»,- ասում է Գիորգի Կվիրիկաշվիլին, ով վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2015-2018 թթ։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախցիեն հայտարարեց «Վրացական երազանքի» որոշման մասին, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջը, Վրաստանը օրակարգից կհանի Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը։ Բացի այդ, կառավարությունը հրաժարվում է Եվրամիության ցանկացած բյուջետային դրամաշնորհից։
Այս որոշմանը նախորդել է Եվրախորհրդարանի հերթական բանաձևը, որը չի ճանաչում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում է ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների, այդ թվում՝ Իրակլի Կոբախիձեի և Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդել են բողոքի ցույցեր Թբիլիսիում և շրջաններում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» քայլը գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջման» վերջնական կետ և ասել, որ ոչ լեգիտիմ կառավարությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։
