«Վրացական երազանք» կուսակցությունը առաջիկա միջանկյալ ընտրությունների համար ներկայացրել է Փոթիի, Խոբիի և Սենակիի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուին, իսկ Ցագերիի և Թերջոլայի մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածուներին։ Միջանկյալ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 29-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Կուսակցության քաղխորհրդի որոշմամբ՝ կուսակցությունը Փոթիի, Սենակիի և Խոբիի ընտրատարածքում խորհրդարանի մեծամասնական պատգամավորի թեկնածու կառաջադրի Գիորգի Խախուբիային։
«Չնայած իր երիտասարդ տարիքին, նա աշխատանքային հարուստ փորձ ունի։ Տարբեր ժամանակներում եղել է ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնի վարչական բաժնի վարիչ, Վրաստանի գազատրանսպորտային ընկերության ֆինանսական բաժնի վարիչ, հետագայում՝ նույն ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։ Բացի այդ, Գիորգին տարիներ շարունակ հաջողությամբ զբաղվում է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ։ Անցած տարիներին Գիորգին ակտիվորեն ներգրավված է եղել Փոթիում, Խոբիում և Սենակիում «Վրացական երազանքի» նախընտրական շտաբների և կուսակցական կազմակերպությունների աշխատանքներում»,- ասել է Կոբախիձեն։
Գիորգի Խախուբիան նույն ընտրատարածքի մեծամասնական պատգամավոր Իրակլի Խախուբիայի որդին է։ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Իրակլի Խախուբիան իր տանը մահացած է հայտնաբերվել։ Պատգամավորն ինքնասպան է եղել: 2017 թվականի մայիսին Իրակլի Խախուբիայի որդին՝ 21-ամյա Բեքա Խախուբիան զոհվելէ Գորիի թունելի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Պաշտոնական տեղեկություններով՝ Բեքա Խախուբիան վարել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, չի ենթարկվել պարեկային ոստիկանության՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, ինչից հետո ոստիկանները բեռնատարով փակել են նրա ճանապարհը։ Բեքա Խախուբիան բախվել է բեռնատարին ու տեղում մահացել: Բեքա Խախուբիայի մահվան գործով Գորիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել երկու ոստիկանի՝ Զուրաբ Ռուսիշվիլին դատապարտվել է 1,6, իսկ Գիա Սադաղաշվիլին՝ 2,6 տարվա ազատազրկման։
«Վրացական երազանքը» Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Ամբրոլաուրիի նախկին դատախազ Լևան Զալկալիանիին։
«Լևանը հաջողակ իրավաբան է, պետական ծառայող։ Իրավաբանական կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական համալսարանում։ Տարբեր ժամանակներում Լևանը դատախազությունում աշխատել է որպես քննիչ և դատախազ, այդ թվում՝ 11 տարի Ամբրոլաուրիի շրջանային դատախազ է եղել։ Լևանին տրվել է արդարադատության ավագ խորհրդականի կոչում։ Լևան Զալկալիանին մինչ այժմ զբաղեցնում էր Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետի տեղակալի պաշտոնը»,- ասել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ցագերիի քաղաքապետ Գիորգի Նեմսաձեն պաշտոնը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին։
Ինչ վերաբերում է Թերջոլային, ապա իշխող կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Մանուչար Ռոբաքիձեի թեկնածությունը։ Ռոբաքիձեն տարբեր ժամանակներում եղել է սակրեբուլոյի անդամ, աշխատել է ղեկավար պաշտոնում «Զեստափոն գազ» և «Սոկար» մասնավոր ընկերություններում, ինչպես նաև որպես Թերջոլայի մունիցիպալիտետի վարչական և գնումների ծառայության ղեկավար։ 2021 թվականին Մանուչար Ռոբաքիձեն նշանակվել է Թերջոլայի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ 2022 թվականից Թերջոլայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Թերջոլայի մունիցիպալիտետի քաղաքապետ Լաշա Գոգիաշվիլին անցյալ տարվա հոկտեմբերին զոհվել էր ավտովթարի հետևանքով:
