«Վրացական երազանքին» չհաջողվեց պաշտոնանկ անել նախագահին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանում տապալվեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը։ Մինչ քվեարկությունը գրանցվել էր 90 պատգամավոր, որոնցից 86-ը կողմ է եղել նախագահի իմփիչմենթին, մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին դեմ է քվեարկել։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ էր 100 ձայն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Եթե նույնիսկ այս ընթացակարգը հաջողությամբ չավարտվի, մենք բոլորս հասկանում ենք, որ հավաքական «Ազգային շարժումը» չի աջակցի իմփիչմենթին և, համապատասխանաբար, որոշում չի կայացնի Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության մասին։ Նրանց հույսով էր, որ նախագահը խախտեց Վրաստանի Սահմանադրությունը՝ վերջին մեկ տարվա ընթացքում նա կմնա ոչ թե Վրաստանի նախագահ, այլ բացառապես «Ազգային շարժման» նախագահ։ Դուք կարող եք դատել նրա նախագահության արժեքը նման պայմաններում»,- քվեարկությունից առաջ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Սալոմե Զուրաբիշվիլին իր ելույթի ժամանակ ասել է, որ «Վրացական երազանքը» իմփիչմենթի գործընթացով երկիրը մղելու է դեպի մեկուսացում։

«Դուք պետք է ապացույցներ ներկայացնեիք մեղադրանքները հիմնավորելու համար, և չկարողացաք ներկայացնել: Դուք փաստեր չբերեցիք ապացուցելու այն, ինչի համար բողոքում էիք, որ ես երբեմն սաբոտաժի էի ենթարկում մեր եվրոպական ուղին, երբեմն արդյունք չեմ տվել, երբեմն բանակցություններ եմ վարել, երբ չեմ արել, երբեմն ինչ և երբեմն ինչ... դուք չկարողացաք դա ապացուցել, որ ինչ-որ բան սխալ եմ արել, մեր երկիրը պաշտպանելու և նրան եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու հարցում։ Եթե ինձ չեք հավատում, կարող եք ստուգել և զանգահարել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, Շառլ Միշելին, Էմանուել Մակրոնին կամ նույնիսկ Ալար Կարիսին, Էդգարս Ռինկևիչին, Գիտանաս Նաուսեդային... սրանք այն առաջնորդներն են, որոնցից կախված է մեզ կարգավիճակի շնորհումը, և պետք է ասել, որ իմփիչմենթի այս գործընթացով դուք վիրավորում եք ոչ միայն ինձ, այլև այս ղեկավարներին, այս պահին, և այս հակադրությունը շատ բան է ասում։

Մեծ ակնածանքով եք վերաբերվում օկուպանտ երկրին և նրա ղեկավարներին, ավելին, բացահայտորեն արժանանում եք օկուպանտների գովասանքին, և նույնիսկ անհարմար չեք զգում,

նաև այն բանից անհարմար չեք զգում, որ օկուպանտ երկրի ներկայացուցիչների և ձեր կոչերը ճիշտ համընկնում են»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը, որով 6 կողմ, 3 դեմ ձայներով պարզվեց, որ Վրաստանի նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության հանդիպելով ԵՄ երկրների առաջնորդների հետ։

Նախագահը ամոթալի է որակել այս որոշումը։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ակնարկել էր նախագահի հնարավոր քրեական պատասխանատվության մասին․«Վաղն էլ կխախտի, ի՞նչն է խանգարելու։ «Ազգային շարժման» հույսը կրկին ունի։ Միակ բանը, որի վրա նա չի կարող հույս դնել, դա դատախազությունն է, քրեական հետաքննությունը։

Կոբախիձեի այս ակնարկին պատասխանել է նաև նախագահը․ «Ի՞նչ եք կարծում, ինձ ի՞նչը պետք է վախեցնի, թեկուզ դատախազության հիշատակումը։ Ի՞նչը պիտի ինձ հոգնեցնի, ի՞նչը պիտի ստիպի ինձ հեռանալ այս երկրից, դրա հույսը չուենաք։ Ո՞վ պետք է խանգարի ինձ կատարել իմ խոստումը։ Ինչպես ժամանակին ես հանեցի ռուսական բազաները այս երկրից և, ի դեպ, նրանք էլ ինձ համար դատավարություն կազմակերպեցին, հիմա էլ հավատարիմ կմնամ իմ խոսքին ու երդմանը և կնվիրվեմ այս երկրին, նրա անկախությանը, իր ժողովրդի ազատությանը մինչև վերջ կերկրպագեմ՝ դեպի Եվրոպա ճանապարհին»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։