Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ընտրություններից առաջ երկիրը չպետք է պատժամիջոցների ենթարկվի։ Այս մասին նա հայտարարել է երիտասարդների հետ հանդիպմանը, որտեղ նրան հարցրել են, թե որքանով արդյունավետ կլինեն արդեն իսկ կիրառված պատժամիջոցները, և արդյոք անհրաժեշտ է դրանք խստացնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 5 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
«Ես բոլորին, ում հանդիպում եմ, և հաջորդ օրերին շատ կարևոր հանդիպումներ կունենամ, ասում եմ, որ վրաց ժողովուրդը չպետք է պատժվի։ Այսինքն՝ երկրի նկատմամբ պատժամիջոցներ չեն կարող կիրառվել, քանի դեռ երկիրը ընտրություններում ժողովրդավարական կերպով չի պատասխանել, թե ինչպիսի ապագա է ուզում։ Այսօր վրացի ժողովուրդը պայքարում է եվրոպական ապագայի համար, սա այն պահը չէ, երբ պետք է պատժվեն եվրոպացիների կամ ամերիկացիների կողմից։ Որպես երկրի նախագահ՝ ես երբեք չեմ խոսում անհատական պատժամիջոցների մասին, դա իմ դերը չէ և չեմ կարող խոսել նաև այդ պատժամիջոցների արդյունավետության մասին»,- ասել է նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները «էկզիստենցիալ» է անվանել։
«Մենք բավական ժամանակ ունենք այս ընտրություններին պատրաստվելու համար, ժամանակ ունենք միասին։ Պետք է սկսել քարոզարշավը, պետք է մարդկանց տեղյակ պահել, որ այս ընտրությունները ընտրություններ չեն, դա էքզիստենցիալ ընտրություն է, որտեղ պետք է մեկընդմիշտ ասենք այն, ինչ ասում է Վրաստանը 30 տարի շարունակ, Վրաստանն ասում է միշտ, որ այդ արժեքները, որոնք եվրոպական արժեքներ են, դա նրա արժեքներն էլ են։ Այս արժեքները չի կարող փոխվել դրսից։ Չի կարելի, որ Վրաստանը ռուսականացվի, չի կարելի, որ այն անկախ չլինի և ուժեղ չլինի։ Սա մեր ընտրությունն է առաջիկա ընտրությունների համար»,- ասել է նախագահը։
Վրաստանի խորհրդարանի կողմից, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման, ինչպես նաև օրենքի հակառակորդների նկատմամբ բռնության և ահաբեկման արշավի պատճառով, ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ։ Վիզային պատժամիջոցների առաջին մասը վերաբերել է մոտ 30 մարդու։ Նրանց թվում են «Վրացական երազանքի» անդամներ, պատգամավորներ, ուժային կառույցների աշխատակիցներ, առանձին անձինք։ Պատժամիջոցների ենթարկվածների անունները չեն հրապարակվում։ Բացի այդ, ԱՄՆ-ը կարող է կրճատել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
ԵՄ-ն նույնպես ռուսական օրենքի ընդունման պատճառով պատասխան քայլեր է դիտարկում։ Անդամ երկրները քննարկում են մի շարք տարբերակներ, ներառյալ վիզայի ազատականացման դադարեցումը և ֆինանսական օգնության վերանայումը: Էստոնիայի խորհրդարանը նաև հայտարարություն է ընդունել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով։
