Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան այցի ընթացքում չի ներկայացնելու Եվրամիությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Հունգարիայի վարչապետ պարոն Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը Վրաստան կատարած այցի ժամանակ»,- ասել է Բորելը իսպանական ռադիոյին տված հարցազրույցում՝ նշելով, որ նա՝ որպես Եվրոպական միության խորհրդի ռոտացիայի կարգով ընտրված նախագահ, լիազորություններ չունի արտաքին քաղաքականության մեջ։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության պատվիրակության հետ Վրաստան կայցելի Հունգարիայի վարչապետը։
Վիկտոր Օրբանը ԵՄ անդամ երկրի միակ ղեկավարն է, ով շնորհավորել է «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հոկտեմբերի 26-ին, դեռևս ԿԸՀ-ի նախնական արդյունքների հրապարակումից առաջ, X հարթակում նա գրել էր. «Շնորհավորում եմ վարչապետ Կոբախիձեին և «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանում մարդիկ գիտեն, թե ինչն է լավագույնն իրենց երկրի համար, և այսօր նրանց ձայնը լսվեց»:
Միաժամանակ Եվրամիության մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը կոչ են անում Վրաստանի իշխանություններին հետաքննել ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումները։
«Կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և ընտրախախտումների ու մեղադրանքների քննարկման համար։ Այդ խախտումները պետք է հստակեցվեն ու վերացվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- ասվում է Ժոզեֆ Բորելի եւ Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։
ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանքը» ընտրություններում ստացել է ձայների 53,92 տոկոսը։ Արդյունքների լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները և երկրի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և անցկացվել է «ռուսական հատուկ գործողություն»։
