Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի «եռանկյունու» նորմալացման նախադրյալները ի հայտ կգան այն բանից հետո, երբ Վրաստանն ընդունի «առկա իրականությունը» և պատրաստ լինի հարաբերություններ կառուցել դե ֆակտո հանրապետությունների հետ «հավասարության սկզբունքների հիման վրա, փոխադարձ հարգանքով և միմյանց շահերը հաշվի առնելով»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նոյեմբերի 9-ին ընդդիմադիր կուսակցությունները բողոքի երթ կանցկացնեն
- 6 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
Գալուզինը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը՝ կապված օկուպացված Աբխազիան և Ցխինվալիի շրջանը վերադարձնելու ծրագրերի հետ։ Նրան հարցրել են, թե արդյոք վրացական այս երազանքը կարող է իրականանալ։
«Կարծում եմ՝ Սոխումիում և Ցխինվալիում այս հայտարարություններին հաջորդած արձագանքներն ինքնին խոսում են։ Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը փորձեց բռնի ուժով Վրաստանին վերադարձնել այդ հանրապետություններից մեկին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։
Ինչպես հասկացանք, Վրաստանի իշխանությունը դաս է քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունի խաղաղ ճանապարհով «վերադարձնել» Աբխազիան և Հարավային Օսիան։
Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է, որոնցից գլխավորն է՝ «քայլ դեպի լավ ապագա»։ Աբխազներն ու Հարավային Օսիան բազմիցս արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը իրենց ինքնիշխան կարգավիճակը «խաթարելու» և նրանց Վրաստանի իրավասության տակ դնելու փորձերի նկատմամբ՝ նշելով, որ միակ «քայլը դեպի լավ ապագա» լինելու է այդ երկրների անկախության ճանաչումը» - ասել է Գալուզինը։
Ըստ ռուս դիվանագետի, առանցքային նշանակություն ունի ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների ստորագրումը «մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև, ինչպես նաև նրանց միջև սահմանազատման խնդրի լուծումը»։ Գալուզինը նշել է, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն Ժնևի միջազգային բանակցությունների շրջանակներում։
«Այս ձևաչափը եզակի հնարավորություն է ընձեռում միջազգային միջնորդության միջոցով հավասար երկխոսություն պահպանելու և ընդհանուր լեզու գտնելու Թբիլիսիի, Սոխումիի և Ցխինվալիի պաշտոնական ներկայացուցիչների միջև։ Մենք աջակցում ենք Ժնևի միջազգային բանակցությունների շրջանակներում աշխատանքի ակտիվացմանը։ Ես գիտեմ, որ աբխազներն ու հարավօսերը պատրաստ են դրան»,- ասել է Միխայիլ Գալուզինը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 26-ին Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է, որ Վրաստանն անցնում է «Մովսեսի ճանապարհը», որը, ըստ նրա, անպայման երկիրը կտանի դեպի «ավետյաց երկիր»։ «Մեր «ավետյաց երկիրը», այսինքն՝ վրացական երազանքն է, Վրաստանի անկախության վերականգնման 40-ամյակին՝ 2030 թվականին ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին։ Միասնական և ուժեղ Վրաստանը 2030 թվականին պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի, Աբխազիայի վերադարձը Վրաստանի արտաքին քաղաքական խնդիրն է, իսկ Աբխազիան ունի իր խնդիրները՝ «սա անկախ պետության կառուցումն է, պետական զարգացումն ու հզորացումը»։ Ըստ Շամբայի, Աբխազիան չի պատրաստվում քննարկել Վրաստանի հետ կոնֆեդերացիայի կամ այլ հարաբերությունների հարցեր։ Կոբախիձեին արձագանքել են նաև օկուպացված Ցխինվալիից։ Այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «կտրականապես անընդունելի» են համարում Վրաստանին միանալու մասին ցանկացած խոսակցություն։