«Սկսել են խոսել քաղաքացիությունից զրկելու մասին։ Սա ոչ մեկին չի վախեցնում։ Երբ մարդիկ այստեղ են իրենց կյանքը զոհասեղանին դնելու համար, անձնագիր ունենալու կամ չունենալու մասին խոսք լինել չի կարող»,- «Վրացական երազանքի» անդամների հայտարարություններին արձագանքել է Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նախ «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, ապա խորհրդարանական մեծամասնության անդամ Ռատի Իոնաթամիշվիլին ասել են, որ Ուկրաինայում զինծառայության մեջ գտնվողները կարող են կորցնելՎրաստանի քաղաքացիությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մամուկա Մամուլաշվիլին ասում է, որ Վրաստանի «ռուսամետ կառավարությունը» կատարում է Ռուսաստանի հանձնարարությունները, որոնք ուղղակիորեն կապված են Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» գործունեության հետ, քանի որ այն «բավականին մեծ վնաս է հասցնում ռուսական բանակին»։
«Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է մեզ վարկաբեկել իր ոճով, ավելի ագրեսիվ: Սա կապված է միայն այն բանի հետ, որ ուկրաինական բանակը բավականին հաջողությամբ իրականացնում է հակահարձակողական գործողություն։ «Վրացական լեգեոնը» ուկրաինական բանակի ամենախոշոր օտարերկրյա ստորաբաժանումն է, և վիճակագրորեն այն շատ է դիմադրում օկուպանտներին։ Ուստի ես հասկանում եմ, որ Վրաստանի կառավարությունը կուրատորներից հրահանգ է ստացել դադարեցնել կամավորների հոսքը, որոնք ամեն օր գալիս ու միանում են մեզ։ Այնպես որ, այն, ինչ այսօր անում է «Վրացական երազանքը», տրամաբանական է։
Ղարիբաշվիլին, հավանաբար, վիրավորվել է Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ իմ ասածից, որ Բիձինա Իվանիշվիլին գերության մեջ է պահում վրաց ժողովրդին, փաստորեն նա շահարկում է Վրաստանը և չի տանում այն ուղղությամբ, որը պահանջում է վրաց հասարակությունը։ Ցավոք, Վրաստանը չունի արևմտամետ, ժողովրդավարական ուղղվածություն։ Ղարիբաշվիլին բարձրաձայնում է այն, ինչ իրեն ասում է իր կուրատորը և ինչ ասում են իր կուրատորին»,- ասել է Մամուլաշվիլին։
«Վրացական լեգեոնի» ղեկավարը ապատեղեկատվություն է որակում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, թե ինքը «Միացյալ ազգային շարժման» անդամ է։
«Ես երբեք կուսակցական չեմ եղել։ Ասել, որ ես ինչ-որ կերպ պատկանում եմ քաղաքական կուսակցությանը, կամ «Վրացական լեգեոնը» ինչ-որ կերպ ներգրավված է քաղաքական գործունեությամբ, անհեթեթություն է։ Հավանաբար իրենք դա գիտեն։ Իմ կարծիքով, սա ուղղակի ուղեցույց է, որին պետք է հետևել։ Ես ստեղծեցի «Վրացական լեգեոնը» 2014 թվականի ապրիլին և մի քանի համախոհների հետ եկա [Ուկրաինա]։ Նախկին նախագահը կամ որևէ քաղաքական գործիչ երբեք կապ չի ունեցել դրա հետ։ Այն եղել է և կա անկախ միավոր, որն այս դեպքում քաղաքականությունը հաշվի չի առնում։
«Եթե մենք քննադատում ենք վրացական քաղաքականությունը, դա տրամաբանական է, քանի որ այն, ինչի համար մենք պայքարում ենք, պայքարում են ներկայիս իշխող կուսակցության անդամները», - ասել է Մամուլաշվիլին։
Նա խոսել է նաև «Վրացական լեգեոն» կամավորներ հավաքագրելու գործընթացի մասին։ Ինչպես ասում է Մամուկա Մամուլաշվիլին, տարբեր երկրներում համալրում են հայտարարում, սակայն չեն ընդունում մարդկանց, որոնց մոտիվացիան միայն աշխատավարձն է։
«Եթե մարդը գաղափարապես տրամադրված չէ անել այն, ինչի համար եկել է այստեղ, դա անիմաստ է, մենք նման մարդկանց չենք ընդունում։ Երկրորդ կարևոր չափանիշը մարտական փորձն է։ Մենք ընդունում ենք միայն այն մարդկանց, ովքեր մարտական փորձ ունեն և գիտեն, թե ինչ են անում։ Ընտրության գործընթացն անցնելուց հետո նրանք կարող են պայմանագիր կնքել Ուկրաինայի զինված ուժերի, մասնավորապես՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության հետ։ Մենք, իհարկե, ոչ մի երկրից ակտիվ զինվորական չենք ընդունում, եկել են, բայց հետ ենք ուղարկել։ [Լեգեոնի անդամը] սովորաբար ստանում է նույն աշխատավարձը, ինչ ցանկացած ուկրաինացի զինվոր»,- ասել է Մամուկա Մամուլաշվիլին։
Դեկտեմբերի 5-ին, Բախմուտի մոտ Վրաստանի հինգ քաղաքացիների մահից հետո, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «մեր համաքաղաքացիները պատերազմի կուսակցության ներկայացուցիչներն են տանում Ուկրաինա»։ Բացի այդ, նա մահացածներին անվանել է «խեղճ տղաներ»։ Երկու օրից վարչապետը ստիպված պարզաբանումներ արեց: Ինչպես նա է ասել լրագրողներին, նկատի չի ունեցել, որ բոլորին Ուկրաինա «Ազգային շարժումն» տանում: Պետք է տարբերակել, կա մի կատեգորիա՝ մի քանի տասնյակ մարդ, որոնց, այո, կազմակերպել ու տարել է Սաակաշվիլիի պատերազմի կուսակցությունը։ Նրանցից ոմանք դեռ կուսակցության ակտիվ անդամներ են։ Օրինակ, [Մամուկա] Մամուլաշվիլին, ով «Վրացական լեգեոնի» ղեկավարն է, Սաակաշվիլիի շատ մեծ կողմնակիցն է։ Նրա քույրը Ազգային շարժման պատգամավոր էր», - ասել է Ղարիբաշվիլին: