Վրաստանից ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը երեք տարով կարգելվի։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Նախարարի խոսքով, կառավարության համապատասխան որոշումը կստորագրվի մոտ օրերս, և այն անմիջապես ուժի մեջ կմտնի։
«Ցավոք, երկրում պրակտիկա կա, երբ մեքենաներից կատալիզատորներ են հանում ու վաճառում հետագա արտահանման համար։ Այսպես կոչված կատալիզատորները պարունակում են որոշակի թանկարժեք մետաղներ, որոնց շնորհիվ նրանք ունեն բավականին բարձր արժեք և այդ պատճառով իրականացնում են այդ գործողությունը։ Արդյունքում, ի վերջո, վնասվում է շրջակա միջավայրը, քանի որ կատալիզատոր չունեցող մեքենաներից օդի աղտոտվածության մակարդակն ավելի բարձր է։
Հետևաբար, մենք որոշում ենք կայացրել սահմանափակել, արգելել երկրից կատալիզատորների արտահանումը երեք տարի ժամկետով, մինչև կընդունենք «Շահագործումից հանված ավտոտրանսպորտային միջոցների թափոնների կառավարման կանոնակարգը», որը կմշակվի նախարարության կողմից և կներկայացվի կառավարությանը, որը վերջնական տեսքի կբերի այդ հարցերը, կկանոնակարգի»,- կառավարության նիստից հետո ասել է Շամուգիան։
Բացի այդ, օդի որակը բարելավելու նպատակով կառավարությունը մտադիր է 2024 թվականի հունվարի 1-ից արգելել մինչև 2013 թվականը արտադրված թեթև մեքենաների ներմուծումը երկիր։ 2025 թվականի հունվարի 1-ից այս արգելքը կտարածվի նաև ավտոբուսների և բեռնատարների վրա։
