Վրաստանում կսահմանափակվի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումը, ինչպես նաև կարգելվի կատալիզատորների արտահանումը երկրից։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այս որոշումները բացատրում է անսարք մեքենաների պատճառով օդի աղտոտվածության խնդրով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«Քննարկեցինք ու որոշեցինք երկրում ներդնել ավտոմեքենաների համար նախատեսված «Եվրո 5» ստանդարտը։ Սա գործնականում նշանակում է, որ կսահմանափակվի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումը։
Մեր ցանկությունն ու որոշումն է, որ կանոնակարգը մարդատար ավտոմեքենաների համար ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավտոբուսների և բեռնատարների համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։ Մենք դեռ քննարկում ենք սա։ Կան որոշ նկատառումներ, և մենք ցանկանում էինք ավելի ողջամիտ ժամանակ տալ դրա վերաբերյալ։
Նշված ժամկետներից սկսած երկրում այլևս հնարավոր չի լինի գրանցել «Եվրո 5» ստանդարտից ավելի վատ որակի ավտոմեքենաներ։ Իհարկե, ընդունված որոշումը չի վերաբերում արդեն երկրում գտնվող մեքենաներին, ինչպես նաև մեքենաներին, որոնք ներմուծվել են վերաարտահանման և տարանցման նպատակով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում։
Վարչապետի խոսքով՝ պինդ մասնիկները և ազոտի երկօքսիդը երկրում օդի աղտոտման երկու խնդրահարույց գործոններն են, իսկ ազոտի երկօքսիդով օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը հնացած և անսարք ավտոմեքենաներն են։
«Այդ աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշները արձանագրվում է խոշորագույն քաղաքներում՝ Թբիլիսիում և այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում, Ռուսթավիում, Զեստափոնիում, Մառնեուլիում, Խաշուրիում, Ախալցիխեում և Ճիաթուրայում։ Այս խնդիրն առավել սուր է մայրաքաղաքում, որտեղ ամեն օր երթևեկում են ամենամեծ թվով մեքենաները։ Թբիլիսիում նորմերի գերազանցում է գրանցվել 25 տեղանքից 13-ում, իսկ այդ վայրերում, որոշ փողոցներում գերազանցումը կրկնակի անգամ ավելի է թույլատրելի նորմայից։ Ամենակարևորը՝ անցած տարի մենք չափել ենք օդի որակը, իսկ վերջին շրջանում նկատվում է վնասակար նյութերի խտության զգալի աճ։ Սա պահանջում էր ժամանակին արձագանք:
Մենք դիտարկել ենք նաև այլ երկրների փորձը։ Տարածաշրջանում չի մնացել մի երկիր, որն ամբողջ ավտոպարկը չի հարմարեցրել «Եվրո 5» ստանդարտին, և որոշ երկրներ արդեն ներդրել են այդ կարգավորումները, այդ թվում մեր հարևանները՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Իհարկե, Եվրոպայի մասին խոսելն ավելորդ է։ Եվրոպայում այս ստանդարտը վաղուց է հաստատվել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, իհարկե, այն չի վերաբերի արդեն գրանցված մեքենաներին։ Խոսքը այն ավտոմեքենայի մասին է, որը ձեռք է բերվելու 2024 թվականի հունվարի 1-ից հետո։ Գործնականում դրանք կլինեն 2013 թվականին թողարկված և ավելի նոր մեքենաներ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ երկրում բիզնեսի է վերածվել այսպես կոչված կատալիզատորների հարցը։
«Մենք ուսումնասիրել ենք հարցը և ասել, որ անհրաժեշտ է դադարեցնել կատալիզատորների արտահանումը։ Ուստի մենք առանձին հրամանագիր կհրապարակենք, և կարգելվի կատալիզատորներ արտահանել երկրից, քանի որ տխուր իրականություն է, որ մեքենաներից հանում են կատալիզատորները, հետո վաճառում արտասահմանում։
Սա է խնդրի հիմնական պատճառը։ Հետևաբար, կարծում եմ, որ մենք շատ շուտով կունենանք արդյունքներ, օդի որակը կբարելավվի այս ստանդարտի ներդրումից հետո։ Միաժամանակ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կսկսի համակարգված ստուգել նաև մեքենաների որակը։ Ընթացիկ տարվանից մենք կսկսենք Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում վերահսկել ճանապարհներին տեսանելի և ավելորդ արտանետումներ ունեցող տրանսպորտային միջոցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է վարչապետը, վառելիքի որակը համակարգված ստուգվում է, և երկիր է ներկրվում «Եվրո 5» ստանդարտի վառելիք։