Վրաստանին ավելի շատ բարեփոխումներ են անհրաժեշտ. Բորել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ խոսվել է բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք ճաշել ենք արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել Վրաստանի եվրոպական հեռանկարի տեսանկյունից պատմական հնարավորությունը, ինչպես նաև նրանց [Վրաստանի] ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությունը։

Մենք հաստատել ենք, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել և ավելի շատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ տարեվերջին կքննարկվի թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Մենք կոչ ենք արել նախարար Դարչիաշվիլիին, անդամակցության գործընթացի հետ կապված առաջնահերթությունները կատարելիս, դրական ազդանշաններ ուղարկել Բրյուսելին և անդամ երկրներին»,- ասել է Բորելը։

Ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում Իլիա Դարչիաշվիլին մասնակցել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը։ Ինչպես նա է հայտնել լրատվամիջոցներին, քննարկվել է Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը։

«Այս հանդիպմանը մեզ հնարավորություն տրվեց խոսելու Վրաստանի եվրաինտեգրման հաստատուն ուղու, մեր պարտավորությունների, ջանքերի, երկրի իրականացրած բարեփոխումների մասին։ Իհարկե, մենք կենտրոնացել ենք 12 հանձնարարականների վրա, որոնք մեր եվրաինտեգրման ուղղությամբ այսօր կարևորագույն խնդիրներից են։ Մեր գործընկերներից ստացանք հիմնական ուղերձը, որ գրեթե բոլորն աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը, Վրաստանի եվրոպական ապագային, եվրոպական ընտանիքում մեր ընդհանուր գոյակցությանը, և դա հատկապես կարևոր է մեզ համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ Վրաստանին էլ ավելի Եվրամիությանը մոտեցնելու համար:

2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական միության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրահանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարականներ, որոնցից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման լուծումը, դատական ​​բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը։ Եվրահանձնաժողովը 2023 թվականի աշնանը կպատրաստի Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատականը և կդիմի Եվրոպական խորհրդին, որը վերջնական որոշումն է կայացնում կարգավիճակի վերաբերյալ։

 

Այս թեմայով՝

Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկն է ամբողջությամբ կատարվել. ՀԿ-ներ

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):