Երեխաների ավելի քան մեկ երրորդը՝ 35%-ը, երբեք չի սնվում դպրոցում գտնվելու ընթացքում, 14%-ը՝ հազվադեպ է սնվում, իսկ 24%-ը՝ երբեմն: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից պատրաստված երեխաների բարեկեցության վերաբերյալ հետազոտությունում նշվում է, որ Վրաստանում դպրոցական ժամերին սնունդը էական մարտահրավեր է հանդիսանում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
UNICEF-ը նշում է, որ օրվա ընթացքում կանոնավոր սնվելը առողջ սննդակարգի կարևոր մասն է՝ հատկապես երեխաների համար: Ի տարբերություն եվրոպական երկրների մեծամասնության, Վրաստանի դպրոցներում չկա երեխաների սնուցման կազմակերպված համակարգ:
Երեխաների մեկ քառորդից մի փոքր ավելին (27%) ամեն օր սնվում է դպրոցական ժամերին: Թերսնումը շատ ավելի տարածված է նյութական և սոցիալական պակաս ունեցող երեխաների մոտ (44.9%), քան նյութական և սոցիալական պակաս չունեցող երեխաների մոտ (28.4%): Որպես չսնվելու պատճառ նրանք ամենից հաճախ նշում են ֆինանսական խնդիրները։
UNICEF-ի ուսումնասիրության համաձայն՝ պատճառները, թե ինչու երեխաները դպրոցական ժամերին չեն սնվում, տարբեր են քաղաքային և գյուղական վայրերում: Մասնավորապես, գյուղական վայրերում հիմնական պատճառը դպրոցում կամ հարակից տարածքում սնունդ գնելու անհնարինությունն է։
«Այդ պատճառը նկատվել է դեպքերի 47,9 տոկոսում, երբ երեխաները դպրոցական ժամերին սնունդ չեն ստանում։ Քաղաքային տեսակի բնակավայրերում սննդի օբյեկտների բացակայությունը դպրոցում կամ մոտակայքում ավելի հազվադեպ է (28%), սակայն առավել հաճախ են հետևյալ պատճառները. չունեն գումար սնունդ գնելու կամ խորտիկներ տանելու համար (24.1%) և ծնողները կասկածի տակ են դնում գնած սննդամթերքի որակը (14,2%)։
Ավելի ակնահայտ տարբերություն է նկատվել նյութական և սոցիալական պակաս ունեցող և չունեցող երեխաների միջև. դպրոցում սնունդ գնելու կամ տնից եփած սնունդ տանելու համար բավարար գումար չունենալը կազմում է այն պատճառների 37,7%-ը, թե ինչու չեն սնվում նյութական և սոցիալական անապահով երեխաները դպրոցում, իսկ նույն պատճառով նյութական և սոցիալական պակաս չունեցող երեխաների 3,3%-ն է դպրոցական ժամերին բաց թողնում սնունդը»։
«Երեխաների բարեկեցության հարցմանը» մասնակցած հարցվողներին հարցրել են՝ արդյոք դպրոցը պետք է կերակրի երեխային։ Ծնողների/ընտանիքի անդամների 83.2%-ը դրական է պատասխանել այս հարցին: Այնուամենայնիվ, հարցվածների մեծամասնությունը (74,2%) կցանկանար գումար վճարել դպրոցական կերակրման ծրագրերի համար, եթե այդ գումարն իրենց հասանելի լինի, 10,3%-ն ասել է, որ չի կարող վճարել այդ գումարը, ևս 12,5%-ը կարծում է, որ դպրոցը պետք է երեխաներին անվճար կերակրի։ Քաղաքային և գյուղական վայրերում այս արձագանքները շատ նման են:
Անցյալ շաբաթ ավելի քան 150 ուսուցիչ հանդես է եկել կոչով, որտեղ ասվում է, որ ամեն օր իրենց դասարաններում տեսնում են սոված աշակերտների, որոնցից շատերը չեն կարողանում գնել նույնիսկ ամենաէժան սնունդը դպրոցում կամ դպրոցից դուրս, և նրանցից շատերը սնվում են պարտքով։ «Դպրոցական օրվա ընթացքում սննդի բացակայությունը աշակերտների մոտ առաջացնում է կենտրոնացման կորուստ, տրամադրության անկում, սթրես և նույնիսկ ուշագնացություն դասի ժամանակ»,- նշում են ուսուցիչները և պահանջում դպրոցում անվճար սնունդ մտցել։
Ծալենջիխան Վրաստանի միակ մունիցիպալիտետն է, որը սնունդ է տրամադրում առաջին դասարանցիներին։ Արդեն երկու ամիս է՝ մունիցիպալիտետի 30 հանրային դպրոցների 300 առաջին դասարանցիների սնունդը ֆինանսավորվում է օրական 4 լարիով։ 2023 թվականի համար ծրագրի բյուջեն կազմում է 220 հազար լարի։