Վրաստանում քննարկում են «սահմանը» ճշտելու շուրջ երկխոսության անհրաժեշտության մասին․ Կոչիև

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի կողմից օկուպացված այսպես կոչված Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների հայտարարությամբ՝ Վրաստանն արդեն քննարկում է երկխոսության անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, թե որտեղ պետք է անցնի «սահմանային գիծը»։ «ՌԵՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում միջազգային քննարկումների ժամանակ հայտարարել է դե ֆակտո Հարավային Օսիայի պատվիրակության ղեկավար, այսպես կոչված նախագահի խորհրդական Կոնստանտին Կոչիևը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նրա խոսքով՝ «սահմանին» կոնֆլիկտներից խուսափելու համար այդ աշխատանքը պետք է համատեղ իրականացվի։ Կոչիևը կարծում է, որ խորհրդային շրջանից մնացած սահմանագիծը ամբողջությամբ չի ընկալվել բնակչության շահերը հաշվի առնելու առումով։

«Ինչ-որ տեղ կան եկեղեցիներ, գերեզմանոցներ և այլ օբյեկտներ, որոնք հավանաբար հնարավոր կլիներ փոխանակել, քանի դեռ կողմերից մեկը մեծ հետաքրքրություն ունի տվյալ տարածքի նկատմամբ։

Վրացական կողմը դեռ պատրաստ չէ քննարկել սահմանազատման հարցը, սակայն, համոզված եմ, որ կհասնենք դրան»,- ասել է դե ֆակտո նախագահի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, 95-րդ փուլում, որն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ին, մասնակիցները կայուն են գնահատել իրավիճակը «Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմաններին»։

«Մենք երկար ժամանակ է, ինչ ընդհանուր իրավիճակը գնահատում ենք անվտանգ։ Բայց միևնույն ժամանակ մենք պարբերաբար ուշադրություն ենք դարձնում Վրաստանի կողմից սահմանի խախտմանը, ինչը երբեմն հանգեցնում է իրավիճակի սրման։ Այստեղ լուծումը պարզ է՝ համատեղ հանձնաժողովների կողմից սահմանների սահմանազատման և հետագա սահմանագծման մասին համաձայնություն»,- ասել է Կոչիևը։

Ժնևյան քննարկումների 59-րդ փուլում Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը նույնպես խոսել է «Վրաստան-Աբխազիա և Վրաստան-Հարավային Օսիա պետական ​​սահմանների» սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ օկուպացված շրջանների հետ այսպես կոչված պետական ​​սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարց չի նշվել։

Օկուպացված Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը ծրագրում է այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանը գծել «Հարավային Օսիայի ինքնավար շրջան ստեղծելու մասին 1922 թվականի ապրիլի 20-ի հրամանագրի» տվյալների համաձայն։

Նշված պլանի համաձայն՝ այսպես կոչված պետական ​​սահմանից այն կողմ պետք է մնա լրացուցիչ 200 քառակուսի կիլոմետր տարածք։

Նոյեմբերի 6-ին օկուպացիոն գծի հարակից տարածքում՝ Կիրբալի գյուղի մոտ, ռուս զինվորները սպանել են 58-ամյա Թամազ Գինտուրիին։ Նրա մեջքին երկու փամփուշտ է եղեկ։ Նրա հետ նույն գյուղում ապրող 33-ամյա Լևան Դոթիաշվիլին չորս օր շարունակ առևանգված է եղել։ Նոյեմբերի 7-ին Ցխինվալիի հեռուստատեսությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Թամազ Գինտուրին և Լևան Դոթիաշվիլին բացում եկեղեցու փակված դուռը։

Կիրբալիի Լումիսա եկեղեցին գտնվում է օկուպացիոն գծի մյուս կողմում։ Օգոստոսին օկուպանտները թիթեղով փակել էին եկեղեցու դուռը, որպեսզի ուխտավորները չկարողանան ներս մտնել։ Սպանված Թամազ Գինտուրին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից էր, մայոր էր։ Տեղացիները կարծում են, որ հենց դրա համար է նա սպանվել։

Կիրբալիից առևանգված Լևան Դոթիաշվիլին նոյեմբերի 9-ին ազատ է արձակվել Ցխինվալիի շրջանի դե ֆակտո իշխանությունների կողմից։ Դոթիաշվիլին պատմել է, որ Լոմիսայի եկեղեցու մոտ ռուս զինվորից հեռացել են առանց կոնֆլիկտի, սակայն հանկարծ նա հետապնդել է իրեն ու Թամազ Գինտուրիին և կրակ բացել իրեց ուղղությամբ։ 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):