Խարագաուլիի մունիցիպալիտետում 28-ամյա Ամիրան Կվիրիկաշվիլիի ինքնասպանության գործով Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ըստ մահացածի ընտանիքի անդամների՝ Ամիրան Կվիրիկաշվիլին ինքնասպանության է դիմել ոստիկանների ճնշման պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ամիրան Կվիրիկաշվիլիի մայրը վիճարկում է Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 13-րդ (արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների իրավունք) հոդվածների խախտումը։
Ամիրան Կվիրիկաշվիլին ինքնասպան է եղել 2017 թվականի նոյեմբերի 4-ին:
Դեպքից մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 28-ին, նա «հարցաքննության նպատակով» հրավիրվել ոստիկանության Խարագաուլիի բաժին։ Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ Խարագաուլիի ոստիկանության պետի տեղակալը Ամիրան Կվիրիկաշվիլիին մեղադրել է մետաղի ջարդոն գողանալու մեջ, թղթեր է նետել նրա դեմքին և սպառնացել՝«նայել նրան»։
«Ասել են կամ համագործակցի մեզ հետ, կամ քեզ կբռնենք։ Դա է եղել սպառնալիքը, որը նա չի կարողացել տանել։ Նա ինձ անձամբ ասաց, որ կամ ես պետք է ինքնասպան լինեմ, կամ դրանց սպանեմ։ Նրանց ոչ մի բան չէր կարող անել և նորից ինքն իրեն վնասեց... ասել են դու շատ մետաղ ես հանձնել... ինչպես հասկացա նրա զրույցից, հոգեբանական ճնշում է եղել, որին նա չի դիմացել», - ասել է Նատո Կվիրիկաշվիլին՝ մահացածի Քույրը։
Ինքնասպանության դեպքը մոտ մեկ շաբաթ հետաքննվել է Խարագաուլիի ոստիկանությունում, ինչն անօրինական է, քանի որ Կվիրիկաշվիլին հավանաբար ինքասպանություն է գործել նույն բաժանմունքում գործադրվող ճնշումների պատճառով։ Գործը դատախազություն է փոխանցվել միայն 5 օր անց։ Հետաքննությունը մինչ օրս չի ավարտվել։
Սոցիալական արդարության կենտրոնի գնահատմամբ՝ չնայած գործում առկա հակառակ ապացույցներին, դատախազությունը անվերապահորեն կիսել է Խարագաուլիի ոստիկանության բաժանմունքի կողմից մշակված վարկածը, թե Ամիրան Կվիրիկաշվիլիի ինքնասպանության պատճառը նրա առողջական և տնտեսական վատ վիճակն է։
«Բացի այդ, դատախազությունը չի կատարել մի շարք կարևոր քննչական գործողություններ, այն են՝ մինչև մահանալը մահացածի առողջական վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողովային փորձաքննություն, ոստիկանությունում մահացածի հարցաքննության հետ կապված իրադարձությունների վերակառուցում, մահից հետո հոգեբանական փորձաքննություն,այնպիսի վկաների հարցաքննություն, որոնք կարող էին գործի համար կարևոր տեղեկություն տրամադրել և այլն։ Դատախազությունը նաև չի փորձել ստուգել վկաների ցուցմունքները և վերացնել հակասությունները։ Բացի այդ, հետաքննությունը չի կարողացել պարզել մահացածին ոստիկանություն հրավիրելու պատճառը և նրա հետ հարցազրույցի բովանդակությունը։ Քննչական գործողությունների զգալի մասը կատարվել է ուշացումով, իսկ գործով ամփոփ որոշումը ձգձգվում է ավելի քան հինգ տարի»,- նշում են Սոցիալական արդարության կենտրոնում։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դիմումատուն նշում է, որ դատախազության կողմից իրականացվող հետաքննությունն անարդյունավետ է և չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ հետաքննության չափանիշներին։
Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի հովտում հատուկ գործողության արդյունքում սպանված 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործով որոշումը, որով Վրաստանի պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, այսինքն կյանքի խախտում է հայտնաբերել (ընթացակարգային): Դատարանը իր որոշման մեջ մատնանշում է հետաքննության անարդյունավետությունը և դրանում առկա թերությունները։