«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունը անջատել է Օրբելյանների պալատի ջեռուցումը, որը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Այսօր այնտեղ էի, ջեռուցումն անջատված էր։ «Վրացական երազանքում» ինչքան ցածրոգի են մարդիկ, որ նախագահականի երկու սենյակն է տաքացվում։ Ես նույնիսկ խոսքեր չունեմ, ուրիշ ինչի մասին խոսեմ։ Որտեղ հավաքվեցինք, ասացին, որ գոնե... մի սենյակն այնտեղ ջեռուցվում է, կամ երկու սենյակ, ու տարան այնտեղ։ Սա առաջին անգամը չէ։ Ի դեպ, երբ նախորդ անգամ էի, երկու շաբաթ առաջ, ասացի, թե ինչու է ցուրտ, չեն տաքացնում ասացին։ Տաքացուցիչները դրված են, ասես 90-ականները լինեն։ Պատկերացնու՞մ եք սա պետք է հանրությունը իմանա, թե ինչ մարդկանց հետ գործ ունենք, ինչ մեթոդներով են ուզում վիրավորել։ Նրանք վիրավորում են իրենց»,- ասել է Խազարաձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում։
Նախագահի աշխատակազմն այս մասին մեկնաբանություն չի արել։
Դեկտեմբերի 12-ին Օրբելյանների պալատում են եղել նաև եվրոպացի խորհրդարանականները։ Հոսանքի աղբյուրին միացված տաքացուցիչները երևում են հանդիպումից հետո տարածված ֆոտո և վիդեո նյութերում։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։ Նա ուղիղ համապետական ընտրություններով ընտրված վերջին նախագահն է։
Վեցերորդ նախագահը 5 տարի ժամկետով պետք է ընտրվի 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից՝ բաց քվեարկությամբ։ Վաղը ոչ լեգիտիմ խորհրդարանում կկայանան ընտրությունները, որին կմասնակցի միայն մեկ թեկնածու՝ Միխեիլ Կավելաշվիլին՝ առաջադրված «Վրացական երազանքի» կողմից։
Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ դեկտեմբերի 14-ի ընտրությունները ոչ լեգիտիմ են և չեն ճանաչում ապօրինի ընտրված նախագահին։
«Վրացական երազանքի» նախագահի երդմնակալությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։ Պաշտոնապես այս օրվանից Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախագահի լիազորությունները կդադարեցվեն։
Դեկտեմբերի 13-ին ոչ լեգիտիմ խորհրդարանը 85 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ փոփոխություններ կատարեց «Պետական պաշտպանության հատուկ ծառայության մասին» օրենքում, որի համաձայն Զուրաբիշվիլին նախագահական ժամկետի ավարտից մեկ տարվա ընթացքում այլևս չի կարողանա օգտվել պետական պաշտպանությունից։