Խորհրդարանը արագացված կերպով արգելում է հանրահավաքների ժամանակ վրան և բեմահարթակ տեղադրել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանը արագացված կերպով քննարկում է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Համաձայն օրինագծի՝ հավաքի կամ ցույցի մասնակիցներին արգելվում է ժամանակավոր շինություն կազմակերպել, կամ վրան տեղադրել, եթե՝

  1. Դրա կազմակերպումը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ցույցի մասնակիցների կամ այլ անձանց համար,
  2. Խոչընդոտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանումը,
  3. Առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում,
  4. Դա կապված չէ հավաք կամ ցույց անցկացնելու հետ։

Օրենքի նախագծով խախտումը կհանգեցնի կառույցի, վրանի բռնագանձման և տուգանքի՝ 500 լարիի չափով կամ բռնագանձման և վարչական ազատազրկման՝ մինչև 15 օր ժամկետով։ Եթե ​​խախտողը կազմակերպիչն է՝ իրավախախտման առարկայի բռնագանձում և տուգանք՝ 5 000 լարիի չափով կամ իրավախախտման օբյեկտի բռնագանձում և վարչական ազատազրկում մինչև 15 օր ժամկետով։

Օրենքի նախագծի բացատրական փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանում և նրա սահմաններից դուրս գործող անձանց որոշակի խումբ ծրագրում է ապակայունացնել Վրաստանը 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այդ թվում նախատեսվում է այսպես կոչված վրանների քաղաք հիմնել, Վրաստանի կենտրոնական պողոտաների և ռազմավարական օբյեկտների մոտ բարիկադներ կանգնեցնել, պետական ​​մարմինների շենքեր գրավել և արգելափակել։ «Նաև, ըստ ձեռք բերված տեղեկությունների, նախատեսվում է վրանային քաղաքի տարածքում պայթուցիկ սարք մտցնել և գործարկել։ Հաշվի առնելով նշված վտանգը, ելնելով Վրաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված պետության դրական պարտավորությունից՝ Վրաստանի համապատասխան իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները վերը նշված վտանգը կանխելու համար», ասվում է բացատրական փաստաթղթում։ Օրինագծի նախաձեռնողներն են Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Անրի Օխանաշվիլին, Իրակլի Բերաիան, Գիվի Միքանաձեն, Ռատի Իոնաթամիշվիլին, Իրակլի Շաթակիշվիլին, Թենգիզ Շարմանաշվիլին և Ալեքսանդր Տաբատաձեն։

Հոկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ օրենքի նախագծի արագացված ընդունումը ծառայում է կանխելու ՊԱԾ-ի տարածած հայտարարության մեջ նկարագրված սպառնալիքները։

«Ուղիղ տեղեկություններ կան այն մասին, որ հեղափոխական գործընթացները նախատեսված են հոկտեմբերից՝ ներառյալ նոյեմբեր-դեկտեմբերը։ Ուստի արագացումը, իհարկե, ունի իր տրամաբանական հիմքը։ Բնականաբար, ընդդիմությունը թույլ է, բայց այս թուլության պայմաններում սադրանքների ռիսկն, իհարկե, մեծանում է։ Այստեղ մենք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք, և այս օրենքի նախագիծը ծառայում է հենց դրան»,- ասել է Կոբախիձեն։

Օրենքի փոփոխություններին արդեն սատարել են Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, ինչպես նաև Իրավական հարցերի հանձնաժողովները։

Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ օրենքի նախագիծը, եթե ընդունվի, նոր գործիք կլինի հավաքների ազատության ոտնահարման և ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների համար։

«Օրենքի նախագծի ընդունմամբ կմեծանա ցուցարարների հավաքների ազատությանը իշխանությունների կամայական միջամտության սպառնալիքը։ Նախկինում շատ են եղել դեպքերը, երբ իրավապահները հանրահավաքի մասնակիցներին ապօրինի հնարավորություն չեն տվել վրանները տեղադրել։

Օրենքի խստացումը, ըստ էության, չի ծառայում որևէ հանրային շահի, այլ լրացուցիչ լծակ է ստեղծում հանրահավաքի մասնակիցներին պատժելու համար, ինչը խստացնող ազդեցություն կունենա հավաքների ազատության վրա»,- ասում է «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնության» կազմակերպության ղեկավար Էդուարդա Մարիկաշվիլին։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով, նախաձեռնված փոփոխությունների նպատակը քաղաքացիական իրավունքների հետագա սահմանափակումն է։

Օրենսդրությունն արդեն թույլատրում է հավաքների ազատության սահմանափակումներ՝ հանրային անվտանգությունը, այլոց իրավունքները պաշտպանելու և վարչական մարմնի անխափան գործունեությունը ապահովելու համար:

2016 թվականին Թբիլիսիի քաղաքային դատարանը ՎԵԻԱ-ի կողմից հարուցված գործով բացատրել է, որ «հավաքների և ցույցերի իրավունքը ներառում է հավաքի վայրի, ժամանակի, ձևի և բովանդակության ընտրության իրավունքը, որը դիտարկում է ժամանակավոր շինություններ տեղադրելու հնարավորությունը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։