Խորհրդարանը գլխավոր դատախազ է ընտրել Գիորգի Գաբիտաշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստում 80 ձայնով գլխավոր դատախազ է ընտրել Գիորգի Գաբիտաշվիլիին։ Գաբիտաշվիլին այս պաշտոնը կզբաղեցնի 6 տարի ժամկետով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մինչ քվեարկությունը պատգամավորները Գիորգի Գաբիտաշվիլիին լսել են իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։

«Ես 11 տարի գլխավոր դատախազի տեղակալն եմ։ Ես լիովին գիտակցում եմ գլխավոր դատախազի կարգավիճակի կարևորությունը, պաշտոնի բարդությունն ու մեծ պատասխանատվությունը պետության, քաղաքացիների և դատախազության աշխատակիցների հանդեպ։

Ձեր աջակցության հույսը ունեմ և այն բանի, որ ինձ հնարավորություն կտրվի պրոֆեսիոնալների թիմով շարունակել համակարգի կայուն և առաջանցիկ զարգացումը, եթե ընտրվեմ գլխավոր դատախազի պաշտոնում»,- դիմել է Գաբիտաշվիլին պատգամավորներին։

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Շոթաձեն մայիսին «առողջական բարդ վիճակի» պատճառով վաղաժամ լքել է պաշտոնը։ Դատախազության խորհուրդը հունիսին 11 թեկնածուներից ընտրել է Գաբիտաշվիլիի թեկնածությունը և ներկայացրել խորհրդարանին։ Ընդդիմության անդամները դատախազական խորհրդի աշխատանքը գնահատել են որպես «ֆարս» և պնդել, որ ի սկզբանե որոշված է եղել, թե ով է դառնալու նոր գլխավոր դատախազը։

Գիորգի Գաբիտաշվիլին դատախազությունում աշխատանքի է անցել 2007 թվականին՝ պրակտիկա անցնելով, որից հետո նշանակվել է դատախազ։ 2009 թվականին Գիորգի Գաբիտաշվիլին նշանակվել է ՆԳՆ Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթի շրջանային դատախազության քննչական կառավարման վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2013 թվականը։ 2013 թվականի հունվարի 14-ից հինգ ամիս ժամկետով եղել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության վարչության պետ, իսկ 2013 թվականի հունիսի 13-ին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև այն ժամանակ, երբ դատախազությունը ղեկավարում էր Օթար Փարցխալաձեն։ 2023 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Փարցխալաձեի նկատմամբ՝ որպես «վրացի-ռուս օլիգարխ», ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն աշխատում էր հօգուտ Ռուսաստանի վրաց հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար: Պատժամիջոցներից մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ Փարցխալաձեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):