Պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զարմացած է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» որոշումից, որ Չինաստանը «Վրաստանի համար համապատասխան ռազմավարական գործընկեր է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Կոնգրեսի լսումների ժամանակ հանրապետական կոնգրեսական Էնն Վագները Ջոշուա Հաքին հարցրել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի մասին: Նրա խոսքով՝ մայիսին Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Սև ծովի ափին նավահանգստի կառուցման մրցույթը շահել է չինական կոնսորցիումը։ «Անակլիայի ռազմավարական դիրքը այն դարձնում է Սի Ցզինպինի համար կարևոր նախագիծ»,- ասել է կոնգրեսականը՝ հավելելով, որ իրեն մտահոգում է այդ հարցը։
«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը։ Մեզ համար զարմանալի է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը որոշել է, որ Չինաստանը՝ այն երկիրը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի շարունակական դաժան ներխուժումն Ուկրաինա, հենց այն երկրին, որը հենց այս պահին, խախտելով միջազգային իրավունքը, անօրինական կերպով օկուպացված է պահում Վրաստանի տարածքի 20%-ը, Վրաստանի համար համապատասխանում ռազմավարական գործընկեր է։ Սա մեզ համար զարմանալի է։ Սա մի բան է, որը մենք շատ հստակ քննարկել ենք Վրաստանի կառավարության հետ»,- ասել է Ջոշուա Հաքը։
Պետքարտուղարի օգնականի տեղակալը նշել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի Չինաստանի հետ գործընկերության տնտեսական օգուտների արժեքը՝ Չինաստանից կախվածության և տնտեսական պարտադրանքի ռիսկերը։
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 16-ին ասել է, որ Չինաստանի հետ Վրաստանի համագործակցության խորացումը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համագործակցությանը այլընտրանք չէ։ Իվանիշվիլիի խոսքով՝ «հակառակը, դա փոխլրացնող գործոն է ընդհանուր համագործակցության համար, որը պետք է խորացվի առաջիկա տարիներին»։
2024 թվականի մայիսի 29-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ չինական կոնսորցիումը, որը ներառում է China Communications Construction Company Limited (CCCC), մասնավոր ներդրող է լինելու Անակլիայի խորջրյա նավահանգստի ռազմավարական նախագծում։ CCCC-ն, որը պատժամիջոցների է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ռազմավարական նախագծում կունենա 49% բաժնետոմս: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել է, որ CCCC-ի մեծամասնությունը պատկանում է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ «Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր թիվ մեկ բանկիրն է, ռուսական բանակի թիվ մեկ ֆինանսիստը։ Այսպիսով, մեկ հարց է՝ ինչո՞ւ պետք է խորացնես տնտեսական կապերը օկուպանտին ֆինանսավորող կուսակցության հետ։ Որովհետև ռուսական բանակը ֆինանսավորվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը։ Ամերիկացի դիվանագետի այս հայտարարությունը Վրաստանում Չինաստանի դեսպանատությունը աբսուրդ է անվանել։