Պաշտպանության նոր օրենսգրքով պարտադիր զինվորական ծառայությունը մեկ տարով հետաձգելու համար տուրքի չափը 2 հազարից կհասցվի 10 հազար լարիի։ Հինգ անգամ ավելացված գումարով ծառայության հետաձգման իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Գումար վճարելով ծառայության հետաձգումը բոլորին չի վերաբերի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Երեք տարի ինտենսիվ աշխատել ենք, որպեսզի պաշտպանության նոր օրենսգիրքն արդար լինի, ինչին հնարավորինս հասել ենք։ Ինձ քննադատել են պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար, թեև այն պատճառը, որի համաձայն ես չեմ ծառայել, կմնա ուժի մեջ։ Բացի կաթեդրայում լինելուց, ես բազմազավակ հայր եմ։ Այդպիսի օբյեկտիվ պատճառները կմնան, չի լինի պարտադրանք, ինչպես նաև կմնան առողջական խնդիրները և այլ ապացուցված պատճառները, որոնք գործում են նորմալ երկրներում։
Ինչ վերաբերում է վճարելով հետաձգմանը, ապա դա տեղի կունենա միայն մեկ անգամ՝ մեկ տարով։ Ասենք՝ կոնկրետ ժամանակահատվածում ավելի կարևոր անելիք ունեցող մարդը կարող է 10 հազար լարիի դիմաց հետաձգել ծառայությունը։ Մեկ տարի անց նա ինքնաբերաբար կհայտնվի պարտադիր զորակոչի ցուցակում։
Քանի որ մենք ընդլայնել ենք պոտենցիալ մարդկանց ցանկը, որոնց կարող է վերաբերել զորակոչը, միաժամանակ ներդնում ենք ճկուն և լայնածավալ համակարգ: Կլինի երեք տարբերակ՝ ավելի ինտենսիվ վեցամսյա մարտական պատրաստության դասընթաց, ութ ամիս, որն ավելի շատ կլինի օժանդակ բաղադրիչ, թեև այնտեղ նույնպես նախնական մարտական պատրաստություն կանցնեն: Ուսանողները հնարավորություն կունենան չորս տարվա ընթացքում տարին մեկ ամիս ծառայելու և պարտադիր զինվորական ծառայությունն այդպես անցնելու համար: Ընդհանուր առմամբ, ինտենսիվ օրերի թիվը կկազմի 108, և սա այնքան ճկուն համակարգ կլինի, որ չի խանգարի նրանց ոչ կրթություն ստանալ, ոչ էլ միևնույն ժամանակ պարտադիր զինվորական ծառայություն անցնել»,- ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։
Նախարարը վերջին տարիներին երիտասարդների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմնական պատճառը նշել է հոգևորականի կարգավիճակի ձեռքբերումը։ Ըստ նախարարի տվյալների՝ միայն 2022 թվականին, այդ պատճառով մոտ 16 500 մարդ է խուսափել բանակից. «Պարտադիր զինվորական ծառայության համար, նույնիսկ նվազագույնը, որը մեր թիրախն է և 4-5 հազար մարդ է կազմում, այս փուլում մենք չենք կարողանում համալրել»:
«Մենք երևի հաշվի չենք առել, որ նման խնդիր կարող է ստեղծվել երկրի համար, ու բաց ենք թողել այն պահը, երբ չենք մտել բովանդակային վերլուծության մեջ՝ ասենք զորակոչվողն իրականում կատարո՞ւմ է հոգևորականի գործառույթ, թե՞ ոչ։ Դա, իհարկե, շատ արհեստական էր, հորինված և, հավանաբար, կենտրոնացած էր ձեռքերը տաքացնելու վրա: Այլևս չի լինի: Սակայն մենք այլընտրանք ենք թողնում` եթե կա օբյեկտիվ պատճառ, երբ մարդը չի ուզում մարտական պատրաստություն անցնել, զենք բռնել, կմնա այլընտրանքային ծառայությունը։ Չի լինի, որ նա ինչ-որ կարգավիճակ ստանա ու ոչ մի զինվորական ծառայություն չանցնի»,- ասել է Բուրճուլաձեն։
Գործող օրենսդրության համաձայն՝ զինվորական զորակոչը հնարավոր է մեկուկես տարով հետաձգել երկու եղանակով՝ պետբյուջե վճարելով 2000 լարի, կամ եթե զորակոչվածը քահանա է կամ սովորում է հոգևոր ուսումնարանում։
2017 թվականից «Գիրչի» կուսակցության կողմից հիմնված «Վրաստանի քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի – Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպությունը քահանայի վկայական է տալիս 18-ից 27 տարեկան երիտասարդներին։ 6 ամիս ժամկետով տրված վկայականի արժեքը 50 լարի է։ «Բիբլիական ազատության» քահանայի վկայականից օգտվել է մոտ 50 հազար երիտասարդ։ «Գիրչին» պնդում է, որ իրենց սկսած նախագիծը փաստացի չեղարկել է պարտադիր զինվորական ծառայությունը։
Այս թեմայով՝
«Գիրչիի» քահանայի վկայականներով երիտասարդներն այլևս չեն կարողանա խուսափել բանակից