Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները, թե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնումը պատժամիջոցների վտանգ է ստեղծում, միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությունից բացի այլ որակում չի կարող լինել։ Սա օդային հաղորդակցություն է երկրների միջև, որոնք ոչ միայն աշխարհագրորեն են հարևաններ, այլ մենք ունենք շատ բաներ, որոնք մեզ կապում են պատմական համատեքստում: Ամբողջովին անհասկանալի է, թե ինչ կապ ունի այստեղ ԱՄՆ-ը»,- ասել է Զախարովան այսօր՝ մայիսի 24-ին, կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, «խելամիտ բացատրություն» չի կարող լինել, թե ինչու է ԱՄՆ-ը հնարավոր համարում մեկնաբանել այն, ինչ քննարկել են երկու ինքնիշխան պետություններ։
«Եթե ԱՄՆ-ն ամենուր իր քաղաքականության վերևում է դնում մարդու իրավունքները, ապա միգուցե պետք է նաև սկսել մարդու իրավունքներից այս կոնկրետ հումանիտար իրավիճակում։ Չկա ավելի դժվար բան, քան երկու երկրների սահմանն անցնելը, որոնք վաղուց ունեն այդքան սերտ կապեր, այդ թվում՝ ազգակցական, երկարաժամկետ հումանիտար կապեր՝ առանց ուղիղ չվերթների։
Սա հո ժողովրդի՞ց էր գալիս։ Մեզ երկար տարիներ նամակներ ու խնդրանքներ էին ուղարկում։ Ոչ մի PR արշավ, ոչ մի ակցիա այսքան տարի չէր կարողանա մնալ այս թեմայի մակերեսին, եթե չլիներ ժողովրդի իրական ցանկությունը՝ իրականացնել այս ուղիղ չվերթները։
Կա ևս մի պահ. անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանի և մոտակա այլ երկրների միջև ուղիղ ավիափոխադրումները ԱՄՆ-ին հարցեր չեն առաջացնում, իսկ Վրաստանի դեպքում առաջացնում է։ Դա լրիվ անհասկանալի է։ Մենք ուղիղ չվերթեր ունենք դեպի Հայաստան, իսկ ԱՄՆ-ը նյարդայնացա՞ծ է։ Ադրբեջանի հետ էլ խնդիրներ չեն եղել։ Ինչո՞ւ Վրաստանի հետ չի կարող լինել։ Ի՞նչ է, սա խտրականությո՞ւն է Վրաստանի նկատմամբ։
Վաշինգտոնի նման մենթորական հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես ինքնիշխան պետությունների ներքին գործերին և երրորդ երկրների հետ նրանց հարաբերություններին միջամտություն և անթաքույց ճնշում»,- ասել է Մարիա Զախարովան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես այսօր մեկնաբանել է Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ Կատարի տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, «Վրաստանն ունի իր ազգային շահերն ունենալու ինքնիշխան իրավունքներ»։
«Մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական և առևտրային հարաբերություններ, ունենք մեկ միլիոն վրացի, էթնիկ վրացիներ, ովքեր Ռուսաստանում ապրում են որպես սփյուռք, իսկ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները, կարծում եմ, սովորական բան է։ Դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ ենք անցկացնում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին որոշումը։ Պուտինի հրամանագրով Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ է հայտարարվել նաև 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։
Վրաստանի կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումները և արդեն երկու ռուսական ավիաընկերությունների իրավունք է տվել չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի, Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով։ Մոսկվայի ուղղությամբ թռիչքներ է սկսել նաև վրացական Georgian Airways ընկերությունը։
ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, որ այսօր, երբ արևմտյան հասարակությունն ամբողջությամբ հեռացել է ռուսական ռեժիմից, ժամանակը չէ, որ որևէ երկիր մեծացնի իր ներգրավվածությունը Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ վրացական օդանավակայաններում գտնվող ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության ենթակա ինքնաթիռներին։