Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հարցին, թե կհանդիպի՞ խորհրդարանի մոտ հացադուլ հայտարարած և բերանները կարած շուքրութցիներին, պատասխանել է, որ «առայժմ ընկերության գործն է բանակցություններ վարելը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Շուքրութիի որոշ բնակիչներ արդեն 185 օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում, իսկ 5 հոգի արդեն 13-րդ օրն է՝ հացադուլ են հայտարարել։ Սեպտեմբերի 11-ին նրանք Ճիաթուրայից եկել են Թբիլիսի՝ իշխանությունների ուշադրությունը գրավելու հույսով։
«Մենք տեղեկություն ենք փնտրել այս մարդկանց մասին, ովքեր են բողոքի ակցիայի կազմակերպիչները։ Նրանցից յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր լարիի փոխհատուցում է ստացել ընկերությունից, եթե ընկերության կողմից հավելյալ ինչ-որ բան անհրաժեշտ լինի, հավանաբար, բանակցողները կշարունակեն այդ հարցում, սա այն տեղեկությունն է, որը մենք մինչ այժմ ունենք, մինչ այժմ բանակցությունները վարելն ընկերության գործն է», - ասել է Կոբախիձեն այսօր կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։
Շուքրաթցիները «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են համարժեք փոխհատուցում հանքաքարի արդյունահանման հետևանքով իրենց տների ավերման համար։ 2021 թվականին սկզբում Ճիաթուրայում, իսկ հետո Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ 134-օրյա բողոքի ակցիայի, երկարատև հացադուլի և կարված բերանների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը «Ջորջիան Մանգանեզը» չի կատարել, որի համաձայն վնասը պետք է փոխհատուցվեր դատական փորձաքննության ազգային բյուրոյի գնահատականի հիման վրա։
Ընկերությունը հայտարարում է, որ Շուքրութիի 281 բնակիչների վնասի փոխհատուցում է տրվել 13 մլն լարի, իսկ ակցիայի կազմակերպիչներն արդեն ստացել են փոխհատուցումն ամբողջությամբ։
Շուքրութցիներն ասում են, որ ընկերության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և որոշ ընտանիքների կողմից վերցրած գումարը կանխավճար է։ Փոխհատուցման գումարի չափը ընկերությունը պետք է ճշտեր դատական փորձաքննության բյուրոյի փորձագետներին հրավիրելուց և մանրամասն գնահատումից հետո, որին կհաջորդի վերջնական կարգավորումը։
«Պայմանավորվածությունից հետո անցել է ավելի քան երեք տարի, իսկ «Ջորջիան Մանգանեզը» դեռ մեզ չի տվել փորձագիտական եզրակացությունը, ուստի վերջնական կարգավորումը նույնպես չի արվել։ Ընկերությունը միտումնավոր խուսափում է դատական փորձաքննությունների բյուրոյի կողմից վնասի գնահատումից, քանի որ օբյեկտիվորեն նրանք պետք է վճարեն շատ ավելին, քան ասում է իրենց աուդիտը»,- «Մթիս Ամբեբիին» ասել է ակցիայի կազմակերպիչներից Գիորգի Նեփարիձեն։
Տուժած բնակչությունը խնդրի լուծման համար պահանջում է կենտրոնական իշխանության ներգրավումը։ Շուքրութիի բնակիչները, որոնց տները «Ջորջիան Մանգանեզի» գործունեության հետևանքով օրեցօր քանդվում են, օգոստոսի 24-ին փորձել են բողոքի երթ անցկացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահի և երկրի ոչ ֆորմալ ղեկավարի հայրենի գյուղում՝ Ճորվիլայում։ Նրանք ցանկանում էին իրենց ձայնը հասցնել Բիձինա Իվանիշվիլիին, որ իրենց ճնշում է իշխանությանը մոտ կանգնած ընկերությունը և համակարգը պայքարում է իրենց դեմ։ Ցուցարարներին Ճորվիլայի մուտքի մոտ դիմավորել են հատուկ մոբիլիզացված մարդիկ ու հարյուրավոր ոստիկաններ։ Նրանց թույլ չեն տվել Իվանիշվիլի գյուղ մտնել։
Ճիաթուրայում՝ Կորոխնալի հանքավայրի մոտ բողոքի ցույցը մեկնարկել է վեց ամիս առաջ։ Այս ընթացքում հանքի շահագործումը դադարեցված է։ Ընկերությունը բազմիցս փորձել է ֆիզիկական ուժի կիրառմամբ և ոստիկանների օգնությամբ վերականգնել աշխատանքային գործընթացը, սակայն չի հաջողվել։ Նրա խնդրանքով ցույցի մասնակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել, և նրանցից երեքը՝ Գիորգի Նեփարիձեն, Ռոման Մեգրելիշվիլին և Մալխազ Լաբաձեն քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները հեռացվել են աշխատանքից։ «Ջորջիան Մանգանեզի» կապալառուն դատի է տվել շուքրութցիներին և պահանջել արգելել հանքավայրում բողոքի ակցիան, ինչը բավարարվել է Սաչխերեի դատարանի կողմից։ Չնայած դրան՝ ակցիան չի դադարել։ Դատարան ներկայացված նոր հայցով ընկերությունը պահանջում է արգելանք դնել ակցիայի բոլոր մասնակիցների գույքի վրա և նրանց ստիպել վճարել ավելի քան 5 մլն լարի։