Արդարադատության նախարարությունը գործարկել է «Գործակալների ռեգիստրի» կայքը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձե

Վրաստանի արդարադատության նախարարությունը գործարկել է «Օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպությունների ռեգիստրը», որի ստեղծումը նախատեսված էր ռուսական օրենքի համաձայն։ Այս պահին նոր կայքէջում ոչ մի կազմակերպություն գրանցված չէ:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը դադարեցրեց Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ուժի մեջ է մտել հունիսին՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությունից հետո։ Օրենքի կիրառման նպատակով Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում ստեղծվել է նոր բաժին՝ Ֆինանսական հայտարարագրերի վարչություն, որի հիմնական գործառույթներն են «Օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպությունների ռեգիստի» ստեղծումը և դրա հրապարակայնության ապահովումը։

Օգոստոսի 1-ից՝ մեկամսյա ժամկետում, բոլոր հասարակական կամ լրատվական կազմակերպությունները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից, պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերի կրող»։ Ավելի քան 150 կազմակերպություններ հայտարարել են, որ չեն ենթարկվելու հակասահմանադրական օրենքին և չեն գրանցվելու արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում։

Գրանցվելուց խուսափելու կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելու դեպքում  կազմակերպությունը կտուգանվի 25 000 լարիով: Արդարադատության նախարարության պահանջները չկատարելու համար օրենքը հավելյալ նախատեսում է տուգանք՝ 10 000 և 20 000 լարիի չափով։ Տուգանքը դատարանում բողոքարկելը չի կանգնեցնի դրա կատարման գործընթացը։

Ռուսական օրենքը վիճարկվել է Սահմանադրական դատարանում։ Այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարան է ներկայացվել երեք հայց՝ նախագահի, 121 լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հայցերից հետո Սահմանադրական դատարան են դիմել նաև խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներ։ Բոլոր երեք հայցերը կմիավորվեն մեկ վարույթում և կքննարկվեն լիագումար ձևաչափով:

Հայցվորները կարծում են, որ օրենքը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, որը բոլոր սահմանադրական մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները իրենց լիազորությունների շրջանակում՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ):                                                           

Նախագահի 69 էջանոց սահմանադրական հայցի մեջ նշվում է, որ օտարերկրյա ֆինանսավորումը տրամաբանորեն չի ենթադրում, որ ֆինանսավորում ստացողը գտնվում է «օտարերկրյա ազդեցության» տակ և բավարար չէ քաղաքացիական կազմակերպությունների և լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակող միջոցները արդարացնելու համար, հատկապես, երբ ֆինանսավորումն իրականացվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց անդամ է Վրաստանը կամ որոնց նա ցանկանում է միանալ։ Նախագահը կարծում է, որ օրենքի պայմաններում իրականում անհնար է ֆինանսավորում ստանալ հասարակական կազմակերպությունների համար, իսկ ֆինանսավորման բացակայության դեպքում գործնականում անհնար կլինի իրականացնել նրանց գործունեությունը։

Հայցվորները պահանջում են կիրառել ժամանակավոր միջոց և դադարեցնել օրենքի կիրարկումը՝ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը։ Միաժամանակ նախատեսվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կպահանջվի նաև ժամանակավոր դադարեցման միջոցի կիրառում։

Եթե ​​դատարանները չդադարեցնեն օրենքի կիրարկումը, պատժամիջոցների մի մասն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 2-ից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։