Օկուպացված Աբխազիայի նախկին դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան պատրաստվում է մասնակցել այսպես կոչված նախագահական ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
«Ես անպայման մասնակցելու եմ Աբխազիայի քաղաքական կյանքին։ Ես գիտեմ, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին, իմ թիմը մասնակցելու է ընտրություններին։ Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- ասել է Բժանիան։
Ինչպես նշել է նա, Աբխազիայի իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրել են նրա հրաժարականին, «լուրջ վնաս են հասցրել պետության իմիջին»։
«Ընտրությունները ճշմարտության չափիչ են։ Ընտրությունների արդյունքում պարզ կլինի, թե ում է սատարում բնակչությունը»,- ասել է Ասլան Բժանիան։
Օկուպացված Աբխազիայում առաջիկա ամիսներին տեղի կունենան այսպես կոչված արտահերթ նախագահական ընտրություններ։ Դե ֆակտո խորհրդարանն այս շաբաթ կորոշի քվեարկության օրը։ Ինչպես հայտնի է, հինգ հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախագահի թեկնածուն լինելու է ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան։
Բողոքի ցույցերը օկուպացված Աբխազիայում սկսվել են նոյեմբերի 15-ին։ Սոխումիում ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները, հավաքվել են այսպես կոչված խորհրդարանի շենքի մոտ և պահանջել՝ Ռուսաստանի հետ ստորագրված «ներդրումային համաձայնագրի» վավերացումից հրաժարվել, ինչպես նաև Բժանիայի հրաժարականը։ Նրանք գրավել են դե ֆակտո խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և նախարարների կաբինետի շենքերը։ Իրադարձությունների ֆոնին Ասլան Բժանիան լքել է Սոխումին։ Դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները գնահատել են որպես «պետական հեղաշրջում»։ Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան, այսպես կոչված իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել են դեմ առ դեմ բանակցություններ, որոնց արդյունքում նրանք համաձայնության են եկել, որ Բժանիան հրաժարական պետք է տա, իսկ ընդդիմությունը լքի, այսպես կոչված կառավարական շենքերը։ Նոյեմբերի 19-ին դե ֆակտո խորհրդարանի արտահերթ նիստում 28 պատգամավոր սատարել են Բժանիայի հրաժարականը։ Պայմանավորվածության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, այսպես կոչված նախագահի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Բադրա Գյունբան։ Նա այսպես կոչված վարչապետի պաշտոնից ազատել է Ալեքսանդր Անկվաբին, իսկ նրա փոխարեն նշանակել՝ Վալերի Բգանբային։
