Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հիասթափված է Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից։ Ինչպես ճեպազրույցում է ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, այս օրենքը այլախոհությունը ճնշելու գործիք է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մենք հիասթափված ենք, որ Վրաստանի խորհրդարանը մերժեց «օտարերկրյա գործակալների» հակաժողովրդավարական օրինագծի վրա Վրաստանի նախագահի վետոն, թեև քվեարկությունն անսպասելի չէր։
Անցյալ շաբաթ մենք տեսանք, որ տասնյակ հազարավոր վրացիներ բողոքում էին այս օրինագծի դեմ, որը Վրաստանի պատմության մեջ ամենամեծ բողոքի ցույցերից մեկն էր: Մենք գիտենք, որ վրացիներից շատերը հստակ արտահայտել են իրենց հակադրությունը։
Այս օրենսդրությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններից պահանջում է գրանցվել որպես օտարերկրյա կառավարության գործակալներ պարզապես այն պատճառով, որ նրանք ստանում են իրենց ֆինանսավորման 20%-ը արտերկրից: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր են խաղում ժողովրդավարության պահպանման գործում, և այդ բեռի ստեղծումը խաթարում է դա անելու նրանց կարողությունը:
Քաղաքացիական հասարակությանը ճնշելն այն է, ինչ անում են ավտորիտար կառավարությունները, և դա այլախոհությունը ճնշելու գործիք է: Ժողովրդավարությունները դա չեն անում: Ուստի մենք հիասթափված ենք՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Ռուսական օրենքի ընդունմանը արձագանքել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Ինչպես ասել է մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, «Վրացական երազանք» հակաժողովրդավարական օրենքը ավելի է հեռացրել երկիրը եվրաինտեգրման ճանապարհից։ Պետքարտուղարությունը նաև նշել է, որ Վրաստանի իշխող կուսակցության գործողություններն ու հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են երկրի ժողովրդավարական հետագծին, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը և ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին:
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն և վերջնականապես հաստատել այն 84 ձայնով։ Ընթացակարգի համաձայն՝ 3 օրվա ընթացքում օրենքը կուղարկվի նախագահին ստորագրության։ Սալոմե Զուրաբիշվիլին 5 օր կունենա օրենքը ստորագրելու և այն հրապարակելու համար։ Եթե նախագահը սահմանված ժամկետում չհրապարակի օրենքը, այն 5 օրից կստորագրի և կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
