Վրաստանի Ազգային բանկի խորհրդի նիստում խորհրդի անդամների մեծամասնությունը առաջին փոխնախագահ է ընտրել Նաթիա Թուրնավային։ Մինչ Ազգային բանկի նոր նախագահի նշանակումը՝ նրա պարտականությունները կկատարի Թուրնավան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ ստացել է խորհրդի 7 անդամներից 5-ի աջակցությունը, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել։
«Չնայած այս ամենին, մեզ բոլորիս միավորում է մեր հավատարմությունը Ազգային բանկին, մեզ միավորում է երկրի ֆինանսական կայունությանը ծառայելու ընդհանուր նպատակը, և Ազգային բանկում մեր թիմը կշարունակի աշխատել այս ուղղությամբ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ խորհուրդը սատարեց ինձ, որպեսզի կատարեմ այդ պարտականությունը և ղեկավարեմ այս կառույցը Ազգային բանկի նախագահի բացակայության պայմաններում»,- ասել է Նաթիա Թուրնավան։
Մինչ Ազգային բանկի փոխնախագահի պաշտոնում Նաթիա Թուրնավայի ընտրվելը «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային բանկի մասին» օրգանական օրենքում, ինչի արդյունքում Ազգային բանկի խորհրդում ավելացել է առաջին փոխնախագահի պաշտոնը։ Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կկատարի առաջին փոխնախագահը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Վրացական երազանքի» ընդունած օրենքի վրա, քանի որ կարծում էր, որ օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն սահմանադրական մարմնի կառավարման կոպիտ միջամտության։ Այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին հրաժարվեց Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին առաջադրել որպես Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածու, «Վրացական երազանքը» որոշեց հաղթահարել վետոն։ Հունիսի 13-ին խորհրդարանը 82 կողմ, 9 դեմ ձայներով հաղթահարեց վետոն:
Ազգային բանկի նախագահի պաշտոնը թափուր է 2023 թվականի մարտից՝ Կոբա Գվենետաձեի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Մինչ այժմ նախագահի լիազորությունները կատարում էր փոխնախագահներից մեկը՝ Արչիլ Մեստվիրիշվիլին։
Օրենքի համաձայն՝ Ազգային բանկի նախագահին Ազգային բանկի խորհրդի առաջարկությամբ նշանակում և պաշտոնից ազատում է Վրաստանի նախագահը։
Խորհրդարանը 2022 թվականի հունիսի 7-ին Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում 7 տարի ժամկետով ընտրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Նաթիա Թուրնավային։ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին էր ներկայացրել իր թեկնածուներին։ Թուրնավան 2019-2022 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը։ 2013-2018 թվականներին աշխատել է որպես Պետական ներդրումային հիմնադրամի՝ «Գործընկերության հիմնադրամի» գործադիր տնօրենի տեղակալ։