Վրաստանի խորհրդարանը 82 կողմ, 9 դեմ ձայներով հաղթահարել է «Ազգային բանկի մասին» օրգանական օրենքում փոփոխությունների նախագծի նկատմամբ նախագահի կիրառած վետոն։ Պատգամավորների մեծամասնությունը չի կիսել Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը, ըստ որի օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն սահմանադրական մարմնի՝ Ազգային բանկի կառավարմանը կոպիտ միջամտության, և կընկալվեն որպես նրա անկախությունը սահմանափակելու փորձ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Վետոյի հաղթահարման ընթացակարգի մեկնարկից առաջ «Վրացական երազանքի» քաղխորհուրդը տեղեկություն է տարածել նախագահի հետ բանակցությունների մասին։ Մասնավորապես, ըստ իշխող կուսակցության հայտարարության, եթե Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին ներկայացներ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին՝ որպես Ազգային խորհրդի անդամության թեկնածուներից մեկը, խորհրդարանը չէր հաղթահարի վետոն։ Նախագահը հրաժարվել է ներկայացնել Խուցիշվիլիին։ Ինչպես պարզաբանել է նախագահի աշխատակազմը, Սալոմե Զուրաբիշվիլին հարցեր ուներ նրա անկախության վերաբերյալ, ինչը ամրապնդվել է «կառավարության կատեգորիկ պահանջով՝ ներկայացնել Լաշա Խուցիշվիլիին, նախագահի վրա մշտական ճնշումներով ու շանտաժով»։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային բանկի խորհրդում ներդրվում է գործադիրի նոր պաշտոն՝ առաջին փոխնախագահի պաշտոն։ Առաջին փոխնախագահն իր պարտականություններն իրականացնելու է Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում, իսկ իր լիազորություններն չիրականացնելու դեպքում Ազգային բանկի խորհուրդը փոխնախագահներից մեկին է հանձնարարելու նախագահի պարտականությունները: Համաձայն նոր օրենքի՝ Ազգային բանկի խորհուրդը կունենա 5 գործադիր և 4 ոչ գործադիր անդամ՝ դրանով իսկ վերացնելով խորհրդի՝ որպես անկախ վերահսկող մարմնի դերը։
Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ օրենքում փոփոխություններ կատարելու իրական նպատակը Ազգային բանկի նկատմամբ «Վրացական երազանքի» վերահսկողության հաստատումն է։
«Օրենքի նախագիծը ներկայացվել է խորհրդարանում, այն ժամանակ, երբ կառավարության մոտ այն զգացողությունն է եղել, որ կարող է ամբողջությամբ կորցնել Ազգային բանկի նկատմամբ վերահսկողությունը։ Ինչո՞ւ անմիջապես չհաղթահարեցինք նախագահի վետոն։ Որովհետև ձեր մեծամասնությունը հույս ուներ, որ կկարողանաք համաձայնության գալ նախագահի հետ, և նա խորհրդարան կներկայացնի ձեր ուզած թեկնածուին։ Հետո ձեզ այլևս չէին հետաքրքրում ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ ոչ փոխնախագահներ ավելացնելը, ոչ էլ «առաջինը» ինչ-որ մեկի անունը տալը։ Այս օրինագիծը, ինչպես շատ ուրիշներ, կմնա անցյալում: Այսինքն՝ ո՞րն է գլխավորը։ Որ բանկում ուզածդ անձը դառնա ղեկավար։
Այո, հենց այդպես էլ նախկին իշխանություններն օգտագործում էին խորհրդարանն ու օրենսդրությունը՝ եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չէր գալիս, գնում էին ու անում՝ շրջանցելով ամեն ինչ։ Օրենքի այս նախագծում ասվում է, որ մենք Սաակաշվիլիի գործողություններից ոչինչ չենք սովորել, և այդպես էլ կանենք»,- լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է «Լելո»-ի անդամ Դավիթ Ուսուփաշվիլին։
«Այն ամենը, ինչ արվում է, ուղղված է միայն կուսակցական հնազանդ մարդուն Ազգային բանկի նախագահ նշանակելուն», - ասել է «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խմբի նախագահ, Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ (2005-2007) Ռոման Գոցիրիձեն:
Փետրվարի 9-ին խորհրդարանն արագացված կարգով ընդունեց «Վրացական երազանքի» պատգամավորների (Պաատա Կվիժինաձե, Իրակլի Զարքուա, Գոգի Մեշվելիանի, Ռիմա Բերաձե և Անտոն Օբոլաշվիլի) նախաձեռնած «Վրաստանի ազգային բանկի մասին» օրենքում փոփոխությունները։ Մինչ օրենսդրական փոփոխությունները գործող օրենքով՝ Ազգային բանկի նախագահի բացակայության պայմաններում իր պարտականությունները կատարում էր երեք փոխնախագահներից մեկը։ Փոփոխությունների հեղինակների կարծիքով՝ անհասկանալի էր, թե ինչ ընթացակարգով են պարտականություններ դրվել ցանկացած փոխնախագահի։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 23-ին օգտվել է վետոյի իրավունքից։ «Ի՞նչ կարիք կա լրացուցիչ փոխնախագահի պաշտոնի, երբ երեք փոխնախագահի պաշտոնակատարներից մեկն ազատորեն կարող է կատարել նախագահի պարտականությունները։ Դա հաստատում է պրակտիկան»,- ասել է նա։
Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունել է նախագահի վետոն։
Ներկայում, օրենքով նախատեսված 9 անդամների փոխարեն, Ազգային բանկի խորհուրդն ունի 7 անդամ՝ Արչիլ Մեստվիրիշվիլի (փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար), Պապունա Լեժավա (փոխնախագահ), Նիկոլոզ Գագուա (փոխնախագահ), Նատիա Թուրնավա (էկոնոմիկայի նախկին նախարար), Եկատերինե Միքաբաձե (էկոնոմիկայի նախկին փոխնախարար), Եկատերինե Գալդավա (ենթակառուցվածքների նախարարության խորհրդական, «Քարթու» բանկի աուդիտի բաժնի նախկին ղեկավար), Ռոբերտ Սինգլետարի (ֆինանսական ոլորտի զարգացման մասնագետ)։ Գործադիրի երկու անդամների պաշտոնները թափուր են։
Ազգային բանկն այսօր նախագահ չունի, քանի որ մարտին լրացել է Կոբա Գվենետաձեի լիազորությունների ժամկետը։ Այդ ժամանակվանից նախագահի պաշտոնը զբաղեցնում է Արչիլ Մեստվիրիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի սկզբին։