Բոլոր նախադրյալները կան, որ մինչև ամսվա վերջ լիցենզիան անվավեր ճանաչվի. նախարար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, շրջակա միջավայրի ազգային գործակալությունը որոշում կկայացնի մինչև ամսվա վերջ Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառներում որսորդական տնտեսությունների կազմակերպման լիցենզիան չեղարկելու մասին։ Նախարարի խոսքով՝ նախարարությունում շարունակվող բողոքի ակցիան անհիմն է և դրա կարիքը չկա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դեռ մայիսին մենք հայտարարել էինք, որ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնի կառավարման պլան և այլ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Բնապահպանական վերահսկողության վարչությունն արձագանքեց և հայտարարեց, որ այս պլանը չի ներկայացվել։ Արձանագրությունը կազմվել է վերահսկողության բաժնի կողմից։ Դրանից հետո էլի շատ հայտարարություններ են արվել գործակալության, նախարարության, իմ կողմից։

Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ սկսում ենք լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգը, և Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը սկսել է այս ընթացակարգը։

Նամակներ են ուղարկվել համապատասխան բոլոր գերատեսչություններին, տեղեկատվություն է պահանջվել։ Կրկին հայտարարում եմ, որ շատ շուտով՝

ամենակարճ ժամկետում՝ ամսվա վերջից ոչ ուշ, կարծում եմ, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից որոշում կլինի այս վարչական գործընթացում, և կարծում եմ՝ կան բոլոր նախադրյալները՝ հաշվի առնելով այն, ինչի մասին հենց նոր խոսեցի՝ լիցենզիան անվավեր ճանաչելու համար։

Սակայն սա վարչական վարույթ է, որն իրականացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, և մենք պետք է հնարավորություն տանք, որ գործընթացը մինչև վերջ հասցնենք»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, բողոքի ակցիայի մասնակիցներին այս գործընթացների մասին ամբողջական տեղեկատվություն է տրամադրվել դեռևս Ամբրոլաուրիից Թբիլիսի՝ նախարարության շենքի դիմաց տեղափոխվելուց առաջ։

«Որքան գիտեմ, այս բողոքի ակցիան սկսվել է մեկուկես ամիս առաջ, իսկ մայիսից սկսել ենք խոսել այդ մասին, որ պարտավորությունները չեն կատարվում, որ մտածում ենք այստեղ պահպանվող տարածք ստեղծելու մասին։ Ամբրոլաուրիում տեղի ունեցավ յոթ ժամ տևողությամբ հանդիպում, որտեղ բողոքի ակցիայի մասնակիցներին մանրամասն բացատրեցին, թե ինչ գործընթացների հետ գործ ունենք, ինչ ենք նախատեսում, և կոչ արեցինք ներգրավվել նոր պահպանվող տարածքների ստեղծման հետ կապված գործընթացին։

Չնայած այս ամենին, մենք տեսնում ենք էսկալացիա նախարարության հետ, որը ոչ մեկին, առավել ևս ինձ համար ցանկալի չէ։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ այս եղանակին գիշերում են վրանում ցրտին, երբ դրա կարիքը չկա։

Այսօր բողոքի ակցիա անող մեր քաղաքացիներին ուզում եմ կոչ անել՝ վերադառնալ իրենց ընտանիքներ, սպասել Շրջակա միջավայրի ազգային գործակալության որոշմանը, որը օրինական գործընթաց է, և ես ձեզ խոստանում եմ, որ այս որոշումը կկայացվի շատ արագ, ոչ ուշ, քան ամսվա վերջ, և կան բոլոր նախադրյալները, որ սույն լիցենզիան անվավեր ճանաչվի:

Թե դա ինչ նպատակի է ծառայում, պարզ չէ։ Երևի նպատակը որոշ շահ ստանալն է, ուրիշ բան չեմ տեսնում։ Այսօր մենք նրանց առաջարկեցինք հանդիպել համապատասխան պատասխանատուների հետ այս հարցերի շուրջ, թեև հանդիպմանը նրանցից կոնկրետ արձագանք չեղավ և ասացին, որ իրենց առաջին նպատակը շենքի տարածքում վրան տեղադրելն է, իսկ հետո խոսենք հանդիպման մասին»,- ասել է Օթար Շամուգիան։

Ինչ վերաբերում է «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Խիդաշելիի հայտարարությանը, թե ինքը վաճառել է ընկերությունը, հետևաբար լիցենզիան, նախարարը վստահեցնում է, որ առանց Շրջակա միջավայրի ազգային գործակալության համաձայնության լիցենզիան չի կարող վաճառվել կամ նվեր տրվել։

«Այսօր մենք խոսում ենք, քննարկում ենք, և ընթանում է գործընթաց լիցենզիան անվավեր ճանաչելու համար և ինչպես կարող է գործակալությունը քննարկել այս լիցենզիան ուրիշին փոխանցելու հարցը»,- ասել է նախարարը։

«Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման ակտիվիստները նոյեմբերի 18-ից Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառներում տրված լիցենզիայի չեղարկման պահանջով բողոքի ցույց են անցկացնում Թբիլիսիում՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շենքի մոտ։ Լիցենզիայի շրջանակներում Վրաստանի կառավարությունը 49 տարով 104 712 հեկտար անտառ է փոխանցել ՌԴ կառավարության հետ սերտ կապ ունեցող Դավիթ Խիդաշելիին։ «Կանաչ այլընտրանք» և Ռաճայի համայնքային կազմակերպությունը բազմաթիվ օրենքի խախտումների պատճառով որոշումը բողոքարկել են դատարանում։ Այս խախտումների մասին խոսվում է «Մթիս Ամբեբիի» լրագրողական հետաքննության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):