Բոլորին զգուշացնում եմ՝ կրակի հետ են խաղում, շատ զգույշ լինեն. Կալաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն զգուշացնում է ռուսական օրենքի դեմ շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Բազմաթիվ տեղեկություններ ունենք տարբեր թեմաների մասին, շատ, շատ տեղեկություններ իրենց ծրագրերի, անելիքների մասին։ Ես ուզում եմ բոլորին հանդարտվելու կոչ անել։ Ոչ ոք չպետք է համարձակվի օրենքից դուրս գործել։ Դրան կհաջորդի շատ խիստ արձագանք։

Բոլորին զգուշացնում եմ՝ կրակի հետ են խաղում։ Բոլորին զգուշացնում եմ՝ շատ զգույշ լինեն։ Ցանկանու՞մ եք հանրահավաքն անցկացնել խաղաղ։ Թող բարի կամք ունենան ու խաղաղ վարեն, բայց հենց որ զանցանք լինի, դրան կհաջորդի շատ կտրուկ արձագանք, իհարկե, օրենքի սահմաններում։

Մենք լսեցինք անվտանգության ծառայության հայտարարությունները, և ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք թույլ չենք տա բախումներ և հեղափոխություններ, անկախ նրանից, թե նրանք ով են՝ երկրից դուրս, երկրի ներսում։ Մենք այս հնարավորությունը չենք տա։ Մենք արդեն անցել ենք այն ժամանակը, երբ իշխանությունը փոխվում էր հեղափոխությամբ», - ասել է Կալաձեն։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում ռուսական օրենքի դեմ։ Կախա Կալաձեի խոսքով՝ «իրականում» ակցիաները բռնի են, և դրանց հետևում կանգնած են «կոնկրետ մարդիկ, կոնկրետ արմատական ​​խմբեր»։ Կախա Կալաձեն նրանց անունները չի նշել։

«Ինչ վերաբերում է առճակատմանը, բևեռացմանը, ամեն ինչ դրսից է խրախուսվում։ Մենք տեսնում ենք մի շարք հայտարարություններ, ինչպես նաև, այս ամենն արվում է կոնկրետ ֆինանսավորմամբ...

Նշված օրենքի մասին ուղիղ ասում ենք՝ ոչինչ չենք թաքցնում։ Մենք ասում ենք, որ ուզում ենք նվազեցնել արտաքին ազդեցությունները, ուզում ենք նվազեցնել ամերիկյան ազդեցությունը երկրում, ուզում ենք նվազեցնել եվրոպական ազդեցությունը, ռուսական ազդեցությունը, այլ երկրների ազդեցությունները։ Կան մի քանի կարևոր հարցեր, որոնց մասին մեզ համար դժվար է հրապարակայնորեն խոսել»,- ասել է Կալաձեն կառավարական քարոզչական հեռուստաալիքի՝ «Իմեդի»-ի եթերում։

Ռուսական օրենքի դեմ ցույցերը բազմիցս ցրվել են իշխանության կողմից։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է ավելի քան 100 խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ 7-ին՝ քրեական կարգով։ Ձերբակալվածների թվում է ռազմական բլոգեր Ուչա Աբաշիձեն։ Միաժամանակ անհայտ անձինք սպառնում և հարձակվում են հանրահավաքին մասնակցող ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների վրա։ Ատելության արշավի թիրախ են դարձել անկախ լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ղեկավարները։

Շաբաթ օրը՝ մայիսի 11-ին, Թբիլիսիում նախատեսվում է հերթական մեծամասշտաբ ցույցը՝ ընդդեմ ռուսական օրենքի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):