«Վրացական երազանք», որը դեռ չի ընդունել այսպես կաչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, արդեն սկսել է բռնաճնշումները հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Գիշերը նրանց տների և գրասենյակների մոտ փակցվել են վիրավորական, արժանապատվությունը ոտնահարող, սպառնալից և բռնություն խրախուսող պաստառներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Վրացական երազանքի» արշավի թիրախ է դարձել «Մթիս Ամբեբի/Վրաստանի լուրեր» լրատվականների խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, ով արդեն դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ հետաքննություն սկսելու պահանջով։ Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է լռեցնել ու վախեցնել այն մարդկանց, ովքեր դեմ են Վրաստանի ռուսականացմանը։
«Գործակալների շտաբ»- այս մակագրությունը հայտնաբերել են «Մոնիտոր» քննչական ստուդիայի աշխատակիցները հարևանությամբ գտնվող բնակարանի դռան վրա։ Փակցվել է նաև «Մոնիտոր»-ի խմբագիր Նինո Զուրիաշվիլիի պատկերով պաստառ։
«Երեկ իմ և ընտանիքիս անդամների վիրավորական զանգեր ստանալուց հետո այսօր առավոտյան իմացա, որ անհայտ անձինք մեր գրասենյակի պատերին պաստառներ են փակցրել, որտեղ գրված է, որ մենք «գրանտակերներ» ենք, որոնք օտարերկրյա փողերով ստեր են տարածում։ Միևնույն է՝ #Ոչռուսականօրենքին, որն արդեն գործարկվել է»,- X սոցցանցում գրել է «Մեդիայի զարգացման հիմնադրամի» ղեկավար Թամար Կինծուրաշվիլին և տեսանյութ հրապարակել, որտեղ պատկերված են պատերին իր պատկերով տասնյակ պաստառներ։
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը անհայտ անձինք այցելել են «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի» գրասենյակ։ Այս ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Լևան Ցուցքիրիձեն բազմիցս ելույթ է ունեցել ռուսական օրենքի դեմ ուղղված հանրահավաքներին։
«Թբիլիսիում մեր գրասենյակի պատուհաններին պաստառներ են փակցրել՝ «դավաճաններ», «օտար փողի ստրուկներ» գրություններով։ Մենք չենք վախենում։ Այլևս պաստառներ չեն լինի, նրանք կգնան, և մենք կհաղթենք։ #Ոչռուսուկանօրենքին»,- գրել է Ցուցքիրիձեն։
Քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն հրապարակել է տեսահսկման տեսախցիկով արված կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ լուսադեմին պաստառներ փակցնում իր տան ցանկապատին և դարպասին։ Բացի այդ, Նատա Փերաձեի մեքենայի վրա գրված է «Ազգի թշնամի» մակագրությունը։ Ակտիվիստը մի քանի ժամ անարդյունք փոձել է ոստիկանություն կանչել։
«Վրաստանում հետազոտողների, ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ահաբեկման այս գործողությունները հասել են բոլորովին նոր մակարդակի։ Դա ոչ միայն զզվելի է և անմարդկային, այլև վտանգավոր, քանի որ հրապարակայնորեն բռնության կոչ է անում անհատների նկատմամբ»,- այսպես է արձագանքել Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը ատելության արշավին։
Պաստառներ փակցնելուն զուգահեռ երեկ երեկոյան ֆիզիկական հարձակման են ենթարկվել նաև ռուսական օրենքի հակառակորդները։ Անհայտ անձինք հարձակվել են «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանիի, «Ճավճավաձեի կենտրոնի» գիտաշխատող Գիա Ջափարիձեի և ակցիաների կազմակերպիչներից մեկի՝ բայքեր Լաշա Ղվինիանիձեի վրա։
Մայիսի 7-ին Թբիլիսիում հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա»-ի նկարահանող խումբը, իսկ մայիսի 5-ին Լանչխութիում ծեծի են ենթարկվել ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ակտիվ մասնակից, ուսուցիչ Լադո Աբխազավան և նրա որդին։ Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ֆիզիկական բռնության համար, թեև Աբխազավան ասել է, որ հարձակմանը երկու մարդ է մասնակցել։ Մայիսի 3-ին Թբիլիսիում բողոքի ակցիային մասնակցող երիտասարդները ֆիզիկական բռնության են ենթարկվել, ինչի համար Ներքին գործերի նախարարության կողմից ոչ ոք չի ձերբակալվել։ Բացի այդ, վերջին օրերին անհայտ անձինք կապվում են մասնավոր հեռախոսահամարներով, հայհոյում ու սպառնում քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, ուսանողների, ովքեր ակտիվորեն դեմ են արտահայտվում ռուսական օրենքին։