IDFI-ի տնօրենն ու «Ֆորմուլա»-ի նկարահանող խումբը հարձակման են ենթարկվել Շվեդիայի դեսպանատան մոտ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիում` Շվեդիայի դեսպանատան մոտ հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հասարակական կազմակերպությունների մի մասը, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը», դեսպանատանը դիմավորել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Յոհան Ֆորսելին։ Հանդիպումից հետո Գիորգի Կլդիաշվիլին հարցազրույց է տվել, երբ անհայտ անձը թե՛ նրան, թե՛ «Ֆորմուլա»-ի լրագրողներին բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել։

«Այս սադրանքներով մեզ ոչ մի բանից չեն զրկելու, միայն իրենց են վնասելու։ Ո՛չ ռուսական օրենքին: Այո՛ Եվրոպային»,- գրել է Կլդիաշվիլին սոցցանցում։

Յոհան Ֆորսելն այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների պատճառով այսօր արժանացել է «Վրացական երազանքի» ղեկավարների քննադատությանը։ Թբիլիսիում գտնվող շվեդ նախարարն ասել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիական հասարակության հնարավորությունները։

«Մենք երես չենք թեքելու Վրաստանից։ Մենք ցանկանում ենք, որ երկիրը դառնա Եվրամիության անդամ։ Միաժամանակ մտահոգված ենք նոր օրենսդրությամբ։ Մենք մտավախություն ունենք, որ դա չի համապատասխանում մեր ունեցած համագործակցությանը և չի համապատասխանում քաղաքացիական հասարակության կարևորության վերաբերյալ մեր տեսակետներին»,- ասել է Ֆորսելը։

Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ ինքը չգիտի, թե «ինչ ունի թաքցնելու շվեդ նախարարը», երբ խոսքը վերաբերում է Վրաստանին Շվեդիայի օգնությանը։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ ունի թաքցնելու, և ինչու է շվեդ նախարարին անհանգստացնում այս հարցերը, թեև պարզ և մեղմ ասած, շատ տարօրինակ է, որ մի ինքնիշխան երկրի նախարարը թելադրի մեկ այլ ինքնիշխան երկրի խորհրդարանին, թե ինչ օրենք է անհրաժեշտ այս երկրի կայունության, զարգացման և հասարակության համար»,- ասել է Մակա Բոճորիշվիլին, ով այն 83 պատգամավորներից է, որոնք սատարում են ռուսական օրենքը։

Մայիսի 5-ին Լանչխութիում տան մուտքի մոտ հարձակվել են ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակցի, ուսուցիչ Լադո Աբխազավայի և նրա որդու վրա, իսկ մայիսի 3-ին հանրահավաքից տուն վերադառնալիս ֆիզիկական բռնության են ենթարկել երիտասարդներին։ Ոստիկանությունն առայժմ ոչ ոքի չի ձերբակալել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։